YEREVAN MALL-ՈՒՄ ՏԵՂԻ ՈԻՆԵՑԱՎ ARAM MP3-Ի ՀԱՄԵՐԳՆ ՈՒ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Yerevan Mall-ում  երեկ  նշեցինք Մարտի 8-ը. լավ տրամադրությունը ապահովեց ARAM MP3-ը, ով սկզբում երկրպագուներին ուրախացրեց իր արդեն հիթ դարձած երգերով, այնուհետև ներկայացրեց /ՀԵՐԻՔ ԵՂԱՎ/ նոր տեսահոլովակն ու երգը: Արամը  համերգի սկզբում շնորհավորեց բոլոր կանանց, աղջիկներին՝ նվիրելով նրանց իր կատարումները:

Երգի հեղինակներն են Նիկ Եգիբյանը, Ֆելիքս Խաչատրյանը և հենց ինքը՝ Արամը: Տեսահոլովակի ռեժիսորը կրկին անփոփոխ է՝ Արամայիս Հայրապետյան,օպերատորը` Արտյոմ Աբովյան, իսկ ոճաբանը` Դիանա Շատվերյան: Միջոցառման գործընկերներ՝ ROUGE սրահների ցանց և EASY PAY:

Ներկայացնելով իր նոր տեսահոլովակը՝ երգիչը կատակելով ասաց, որ Փորձել են հումորային տեսանկյունից ներկայացնել տղամարդկանց շնորհավորանքն աղջիկներին: Տեսահոլովակում նկարահանվել են Արամի ընկերներն ու գործընկերները՝ Գարիկ Պապոյանը, Վաչե Թովմասյանը, Գրիկը, Տիկոն, Վանը, Արմանը, Մհերը, Վահանը: Ինչպես ռեժիսորն ասաց՝ շատերը պետք է նկարահանվեին, բայց մեծ մասը գտնվում էին արտերկրում:

Դե ինչ , շնորհավորում ենք Արամին և մեզ ,  քանի որ ևս մեկ երգ ունենք՝ լավ տրամադրություն ափահովելու համար: Դե իսկ համերգի մասին խոսք չկա. Yerevan Mall-ը միշտ իր հաճախորդների օրը դարձնում է ավելի հիշարժան:

https://www.facebook.com/YerevanMallOfficial/

https://www.instagram.com/yerevan_mall/