VOLLMOND!!! ԲԱՐՁՐԱՃԱՇԱԿ ԶԱՐԴԵՐ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԵՐԻՑ

Լավ ճաշակ ունեցող մարդիկ բիժուտերիա են կրում. մյուս  բոլորը ստիպված են լինում ոսկի կրել. Կոկո Շանել:

Իրոք, աքսեսուարների ճիշտ ընտրության դեպքում մենք մեր կերպարը դարձնում ենք ավելի լիարժեք և ստանում ենք անմոռանալի կերպարներ: Դե ինչ, այսօր Ձեզ կպատմեմ արդեն բոլորիս հայտնի  Vollmond  խանութների ցանցի մասին, որը տարիների ընթացքում համալրվելով  համաշխարհային ապրանքանիշերով՝   ներկայացնում է բացառիկ պողպատե և արծաթե զարդերի մեծ տեսականի:

Գրեթե հիմնադրման օրվանից ՝ խանութ-սրահը ներկայացնում է իտալական բնական քարերով զարդեր Della Rovere ապրանքանիշից, որոնք կարծես թե բնության մի մաս լինեն՝ արտացոլված զարդերում: Զարդերի շքեղ տեսականի, որոնքնախագծվում են իտալացի դիզայներների կողմից՝ պատրասվում բնական քարերով, որոնք համադրված են 925 հարգի արծաթով:

Էլեգանտության նմուշներ ստեղծվում են ևս մի իտալական ապրանքանիշի կողմից,  որոնք պատրասվում են իտալացի վարպետ Andrea Marazzini-ի կողմից՝ համադրելով ոսկեպատ  և ռոդիումապատ մետաղի գեղեցիկ լուծումներն ու սերտիֆիկացված SWAROVSKI բյուրեղները:


Առօրյա ոճի զարդերի լայն ընտրանի է ներկայացնում գերմանական Qudo ապրաքանիշը, որի պողպատե զարդերը լավագույնս օգնում են լրացնել ոճը: Այս զարդերը հնարավորություն են տալիս յուրաքանչյուրին իրեն մի փոքր զգալ վարպետ՝ ստեղծել իր անձնական զարդը՝ իր իսկ նախասիրություններով:

Իսպանական Arzo Selucci ապրանքանիշի  կանացի և տղամարդկանց զարդերը նախագծվում են բեյրութահայ վարպետ Արզո Սելուչիի կողմից: Վարպետի կողմից հիմնադրված իսպանական ապրանքանիշը  հանդիսանում է նորարարական արծաթյա զարդերի շուկայի ամենահաջողակներից մեկը: Յուրաքանչյուր զարդ պատրաստվում է ստեղծագործ արհեստավորի կողմից, որի պատրաստման համար օգտագործվում է 925 հարգի արծաթ, ինչպես նաև քարեր, որոնցից յուրաքանչյուրը անցնում է լավագույն մշակումը:

Խանութ-սրահներում ներկայացվում է բելգիական Davidt’s ապրանքանիշի բարձրորակ և նրբաճաշակ զարդատուփերի լայն ընտրանի: Գունային շքեղ տեսականի, որոնց  շարքերում հաստատ յուրաքանչյուր ոք կգտնի ցանկալի տարբերակ:

Vollmond խանութ-սրահներում կարող եք գտնել գերմանական Krikor ապրանքանիշի չկրկնվող զարդերը, որոնց քարերը սերտեֆիկացված SWAROVSKI բյուրեղներ են:

Լինելով հայաստանյան շուկայի առաջատար խանութ-սրահներից մեկը, այն չէր կարող իր սրահներում չներակայացնել հայկական արտադրության զարդերի էքսկլյուզիվ օրինակներ, որոնք արտադրվում են հատուկ Vollmond խանութ-սրահների համար՝ ժողովրդական վարպետ Մարտին Միսակյանի կողմից: Չմշակված բնական կիսաթանկարժեք, թանկարժեք քարերի և 925 հարգի արծաթով համադրված զարդեր, որոնք դուր կգան բացառիկությունը նախընտրողներին:

Այս և այլ ապրանքանիշեր, որոնք մշտապես գոհացնում են իրենց սպառոներին՝ կարող եք գտնել Vollmond խանութ- սրահների ցանկացած մասնաճյուղում՝

Թումանյան 40, Երևան մոլ, Դալմա Գարդեն մոլ և այժմ նոր հասցե՝ Մեգա մոլ Արմենիա:

Իրականում հիացած եմ խանութ-սրահի կողմից ներկայացվող  համաշխարհային ապրանքանիշերով, որոնք մեկը մյուսից տարբերվող են: Գնահատելի է, որ այստեղ ցանկացած ոճ նախընտրող կին թե տղամարդ կգտնի իրեն համապատասխան աքսեսուար: Շտապե՛ք գնումներ կատարել:

Ի դեպ, այս պահին գործում է ակցիա՝

1-ին կտոր՝ 15 % զեղչ, 2-րդ կտոր՝ 20 %, իսկ Vollmond խանութ-սրահների քարտապանների համար +5%:

Թումանյան 40 ՝  012 220 222
Երևան մոլ ՝ 011 755 900
Դալմա Գարդեն մոլ ՝060 755 900
Մեգամոլ ՝ 012 755 500

https://www.instagram.com/vollmondofficial/

https://www.facebook.com/vollmondarmenia/