VANILLA VIBES!!! HERMITAGE -Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ “JULIETTE HAS A GUN”-Ի ԹՈՂԱՐԿԱԾ ՆՈՐ ԲՈՒՅՐԸ

Vanilla vibes կամ Հնդկաստանի ամառների մայրամուտ… դե ինչ, օրերս, HERMITAGE -ում տեղի ունեցավ  հերթական ցնցող ու տարբերվող միջոցառումը, որտեղ բոլորս ծանոթացանք “Juliette has a Gun”-ի թողարկած  նոր բույրին ՝ Vanilla Vibes-ին: Այս կապակցությամբ,  Հայաստան էր ժամանել  Նինա Ռիչիի ծոռնուհին` Անտինա Ռիչին: Պատկերացնու՞մ եք, թե ինչ անակնկալներ է մեզ մատուցում HERMITAGE -ը:

Նյու Յորքից Փարիզ , Մոսկվա կամ Սիդնեյ….. Ջուլիետը գրավում է աշխարհը : Շեքսպիրյան հերոսուհին նշում է , որ կյանքը շատ կարճ է , իսկ   հաճույքները՝  շատ- շատ :   Բրենդի հիմնադիրն է  Ռոմանո Ռիչին, ով նաև պարֆյումեր է և հանդիսանում է բրենդի  արտիստիկ տնօրենը. “Juliette has a Gun”-ն ինքնուրույն բրենդ է : Բրենդի փիլիսոփայությունն է դարձնել օծանելիքի արտադրությունը արվեստ և ստեղծել օծանելիքի սահմանափակ քանակությամբ յուրօրինակ նմուշներ:

Նոր բույրը  հիշեցնում է հնդկական ամառվա մայրամուտը: Բույրը վանիլի և ծովային աղի յուրատեսակ համադրություն է , որի արդյունքը թարմ հանքային վանիլն է: Ստեղծողների նպատակն է տանել մարդուն այնտեղ, որտեղ նա ցանկանում է լինել՝  օրվա ցանկացած ժամի:

Փակի՛ր աչքերդ և տեղափոխի՛ր անապատի անսահմանության միջով, դա կարծես երազ լինի: Բույրը ստեղծողը չլինելով քաղցր նոտաների մեծ երկրպագու՝  կարողացել է գտնել որևէ բնորոշ գիծ իր համար ՝ ընտրելով ծովի աղը:

Այսպիսով,  Vanilla Vibes-ը ճանապարհորդություն է անապատի երանության միջով, որը տալիս է հաճելի և անմոռանալի հիշողություններ:

Vanilla Vibes-ը կարող եք ձեռք բերել HERMITAGE ARMENIA-ի բոլոր խանութ-սրահներից: Նշեմ, որ արդեն 3 օր է ես օգտագործում եմ այս բույրը. այն արդեն իսկ հասցրել է դառնալ իմ սիրելի բույրերից մեկը… Vanilla Vibes-ը պայուսակիս նոր ընկերն է… շնորհակալ եմ HERMITAGE ARMENIA:

https://www.facebook.com/HermitageArmenia/