TI'ME ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ LES GEORGETTES ԲՐԵՆԴԻ ՓԱԿ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Ժամեր առաջ հյուսասիային պողոտայում գործող Ti’me խանութ-սրահում տեղի ունեցավ Les Georgettes բրենդի փակ շնորհանդեսը, որին ներկա էին հայտնի հյուրեր, ինչպես նաև հաճախորդներ, ովքեր մշտապես օգտվում են խանութ-սրահից:  Փակ երեկոյին կազմակերպվել էր գեղեցիկ հյուրասիրություն և անակնկալ նվերներ բրենդի կողմից: 
Les Georgettes բրենդն ունի ֆրանսիական ծագում: Կազմակերպությունը , որը ստեղծել է բրենդը , կոչվում է Altesse. այն  գրավում է առաջատար դիրք Ֆրանսիայում: Բրենդի անունը գալիս է հեղինակի անունից՝  Ջորջ: Չնայած բրենդի նորաստեղծ լինելուն, այն ունի լայն ճանաչում և տարածվածություն ոչ միայն Ֆրանսիայում, այլև աշխարհի շատ երկրներում:
Ստեղծված լինելով Ֆրանսիայի խոշորագույն արտադրամասերում՝  հավաքածուն տարբերվում է իր եզակիությամբ և որակով: Բրենդի ներկայացուցիչ, Ֆրանսիայից ժամանած Ելենա Դմիտրևան իր խոսքում նշեց , որ շատ ուրախ է , որ գտնվում է Հայաստանում :
Շնորհանդեսին նա պատմեց բրենդի մասին և ներկայացրեց դրա առանձնահատկությունները. ներկայացուցիչն ասաց, որ բրենդը  ստեղծվել է 2015 թվականին՝ Ֆրանսիայի առաջատար զարդերի արտադրող Groupe Altesse- ի և Բրիտանիայի կաշվե իրերի արտադրող Texier- ի հետ համատեղ .
«Ֆրանսիական ծագում ունեցող այս բրենդը ստեղծվել է փորձառու մասնագետների կողմից , ինչի մասին փաստում է զարդերի բարձր որակը: Հավաքածուն բաղկացած է 3 մասից՝ կենդանու կաշին, երկրաչափական դիզայնը և ծաղկային դիզայնը: Զարդերը ստեղծվում են դեղին պղնձից: Դրանք շատ հարմար են կրելու համար: Առանձին զարդերը ստեղծվում են Ֆրանսիայի մի արտադրամասում , իսկ զարդերի 2 մասը ՝ կաշվե ներդիրը ստեղծվում է մեկ այլ արտադրամասում և ունի շատ բարձր որակ: Բրենդը ներկայացնում է 2 հավաքածու. հիմնական հավաքածուն, որն առանց քարերի է և ներառում է մատանիների, ականջօղերի, վզնոցների և թևնոցների տարբեր տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում են իրենց դիզայնով և 2-րդ հավաքածուն, որն  ավելի թանկարժեք է և պատված է ցիրկոնիումով: Կախված ճաշակից, տրամադրությունից և այլ նախասիրություններից՝ հավաքածուի ցանկացած զարդ կարող եք կրել մի քանի տարբերակներով ՝ հանելով կաշվե ներդիրը կամ այն շրջելով հակառակ կողմ»: Այսպիսով, Les Georgettes-ը կատարյալ ընտրություն է բոլոր նրանց համար , ովքեր կարևորում են որակն ու հարմարավետությունը: Այս հավաքածուի զարդերը կօգնեն Ձեզ լինել տարբերվող ու նորաոճ:
Դե ինչ, վայելե՛ք օրվա լուսանկարները և հետևե՛ք  Ti’me խանութ-սրահի պաշտոնական էջերին, քանի որ սպասվում են մի շարք անակնկալներ: