SiaMoods. ԹԱԻԼԱՆԴԱԿԱՆ ՁԵՌԱԳՈՐԾ ԶԱՐԴԵՐ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՈՎ

Ողջույն սիրելի հետևորդներ. այսօր Ձեզ եմ պատմելու արծաթյա հրաշալի զարդերի մասին, որոնք տարբերվում են իրենց ուրույն ոճով և յուրահատկությամբ:
SiaMoods-ը ստեղծվել է 2012 թվականին, Բանգկոկում. SiaMoods ձեռագործ զարդերը պատրաստվում են 925 հարգի ռոդիումապատ արծաթիցօգտագործելով սաթ, սադափի  բազմաթիվ տարատեսակներբնական մարգարիտագաթամետիստտոպազ, օնիքս և այլ  կիսաթանկարժեք քարեր:
Համահիմնադիրը պատմում է, որ սկզբնական շրջանում պատրաստել են   ձեռագործ շամբալա ապարանջաններ՝ բնական քարերով և կրիստալներով, այնուհետև կազմակերպել արծաթյա զարդերի դիզայն և փոքր արտադրություն։
Զարդերի դիզայնը կատարվում է Հայաստանում և Թաիլանդում, իսկ արտադրությունը՝ միայն Թաիլանդում։ 2013-ին SiaMoods-ը  թողարկել  է իր կայքը՝   օնլայն խանութով:  2014 ին բացվել է  վաճառակետը Երևան մոլում, իսկ 2019-ի նոյեմբերին նոր  վաճառակետը բացվել է Մեգամոլ Արմենիայում:
2020-ի մարտին վերաթողարկվել է  SiaMoods կայքը, թարմ և պարզ դիզայնով, ստեղծելով հնարավորություն  հաճախորդների համար՝ կատարել անվտանգ և հարմարավետ օնլայն գնումներ։ Ի դեպ, կարող եք կատարել օնլայն վճարումներ՝ բանկային քարտերով և PayPal համակարգով։ SiaMoods արծաթյա զարդերի ոճային բազմազանության շնորհիվ հնարավոր է գտնել համապատասխան նվեր ցանկացած տարիքի և նախասիրության կնոջ համար:
 Այս պահին խանութ-սրահում գործում են զեղչեր՝  20-50% նշված տեսականու համար:
Նշենք նաև, որ   օգտագործելով #Manehblog պրոմոկոդը՝ կստանաք 10% զեղչ ամբողջ տեսականու համար, այդ թվում նաև արդեն զեղչված տեսականու համար։ Նշենք, որ պրոմոկոդը ուժի մեջ կլինի մինչև հուլիսի 31-ը
Հասցեներ
Երևան մոլ 1-ին հարկ
Մեգամոլ Արմենիա 1-ին հարկ
Դալմա Գարդեն Մոլ 1-ին հարկ    (տաղավար՝ calypso)
SiaMoods -ի  նպատակն է պարգևել  հաճախորդներին բարձր տրամադրություն և հաճելի պահեր՝ առաջարկելով բարձրորակ և յուրահատուկ զարդեր՝ մատչելի գներով՝  միաժամանակ ապահովելով բարձրակարգ սպասարկում:
SiaMoods Թաիլանդական ձեռագործ զարդեր, Եվրոպական դիզայնով