SALI ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ 2020 ՆՈՐ, ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Փետրվարի 23-ին Երազ ռեստորանում տեղի ունեցավ SALI ապրանքանիշի Գարուն-Ամառ 2020 նոր, հեղափոխական հավաքածուի շնորհանդեսը, որն իր մեջ ներառում է ավելի քան 700 մոդել, որոնցից 300-ը ներկայացվեցին շնորհանդեսին : Երեկոն անցավ ջերմ մթնոլորտում : Հյուրերը ծանոթացան ներկայացված մոդելներին , լուսանկարվեցին, օգտվեցին հյուրասիրությունից, նաև դիտեցին վիդեոհոլովակներ, որտեղ մանրամասն ներկայացված էին կոշիկների արտադրության գործընթացը :
Արդեն 25 տարի է , 1991թվականից, ինչ մեզ հայտնի հայկական կոշիկների բրենդը գործում է շուկայում ՝ տալով կոշիկների ամենամեծ տեսականին Հայաստանում , ինչը հանդիսանում է SALI-ի մեծ թիմի ամենօրյա աշխատանքի արդյունք: Այս ամենի գնահատականն է տարբեր տարիներին ստացած մրցանակները:
IGNATYAN ապրանքանիշը, որն արտադրվում է իտալական կաշվով, մշակվում է ձեռքով և հատուկ իտալական նյութերով: Ապրանքանիշն ունի էկզոտիկ կաշիներից պատրաստված մոդելներ, որոնք նախատեսված են բարձր որակը գնահատողների համար :
Տոնական լավագույն տեսքն ամբողջացնելու համար SALI PREMIUM-ը ներկայացնում է շքեղ և աչքի ընկնող կոշիկներ ՝ նախատեսված նուրբ ճաշակը գնահատողների համար:
SALI KIDS-ը երեխաների և պատանիների համար առաջարկում է օրթոպեդիկ կոշիկների տեսականի, որն առանձնանում է բարձր որակով և հարմարավետությամբ:
SALI ապրանքանիշը ունի մի շարք առավելություններ : Ապրանքանիշի բոլոր մոդելները ձեռքի աշխատանք են : Մեծ առավելություն է նաև համարների շարքը: Խանութ-սրահներում կգտնեք նաև պայուսակների և աքսեսուարների մեծ ընտրանի , որոնք նույնպես բնական կաշվից են :
Հարկ է նշել նաև, որ ընկերությունը մշտապես հետևում է շուկայի նորարարական առաջարկներին վճարային համակարգերի տեսանկյունից և այսօր SALI-ում հնարավոր է օգտվել տարբեր վճարային համակարգերից: