Jamiroquai-ն, The Parov Stelar Band-ը և Էլ Դի Մեոլան հանդես կգան Հայաստանում՝ Silk Note Festival-ի շրջանակում

Աշխարհահռչակ Jamiroquai-ն, The Parov Stelar Band-ը և Էլ Դի Մեոլանը հանդես կգան Silk Note Festival-ի շրջանակում: Ամենաճանաչված արտիստների երեք բացառիկ համերգները տեղի կունենան այս տարվա նոյեմբերին:

Silk Note Festival-ը տարածաշրջանում բացառիկ փառատոն է, անցկացվելու է նոյեմբերի 6-10-ը Երևանում: Այն ոչ միայն տեղացիներին, այլև զբոսաշրջիկներին առաջարկելու է բացառիկ համերգներ, որոնց հեդլայներները կլինեն աշխարհահռչակ արտիստներ: Փառատոնը հավակնում է դառնալ տարվա մշակութային և զբոսաշրջային իրադարձություն: Համերգներին նախատեսվում է բացառիկ լուսային և տեսային շոու: Նոր երգերը, ճանաչված հիթերը, հետաքրքիր համագործակցությունը և անմոռանալի տպավորություններն ապահովված են:

Նոյեմբերի 6-ին, ժամը 19:00 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Jamiroquai խմբի համերգը: Ֆuture funk ոճում հանդես եկող Jamiroquai խումբը երաժշտական աշխարհը փոթորկեց՝ դառնալով մոլորակի ամենահաջողակ կատարողներից մեկը:  Գրեմմիի դափնեկիր և Բրիտս մրցանակի առաջադրված խումբն աշխարհում վաճառել է ավելի քան 26 միլիոն ալբոմ, գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ բոլոր ժամանակների ամենավաճառված ֆանկ ալբոմի համար:

Նոյեմբերի 8-ին, ժամը 19:00 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա The Parov Stelar Band-ի համերգը: Պառով Ստելար բենդը երաժիշտ Մարկուս Ֆյուրեդերի մականունն է: Խումբը հանդես է եկել ավելի քան 1000 շոուներով աշխարհի տարբեր երկրներում: Այն եվրոպական լավագույն փառատոնների ամենամեծ ժողովրդականություն վայելող հեդլայներն է:

Նոյեմբերի 10-ին, ժամը 18:00 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Էլ Դի Մեոլայի համերգը: Էլ Դի Մեոլան վերջին չորս տասնամյակների ընթացքում միջազգային ասպարեզում ճանաչվել է բարձրագույն կարգի վիրտուոզ:

Այս համերգները չի կարելի բաց թողնել:

Silk Note Festival-ը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է, փառատոնի գործընկերն է Berin Iglesias Art-ը:

Silk Note Festival-ի գեղարվեստական ղեկավարն է հայտնի կիթառահար, Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիայի նախագահ, բազմաթիվ մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը:

Համերգներից ստացված հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների վերակառուցմանը:

Տոմսերի և հավելյալ տեղեկատվության համար այցելեք մեր պաշտոնական կայքէջ www.silknote.org