CHARLISA CAFE & BAKERY-Ի ՓԱԿ ԲՐԱՆՉԸ / BRUNCH W/ManeHblog

Այսուհետ, Աբովյան 7/4 հասցեում փարիզյան տրամադրություն է տիրելու … հենց այս հասցեում օրերս վերաբացվեց  CHARLISA cafe-bakery-ին, որտեղ փարիզյան շունչը բոլորիս կարճ ժամանակով կտեղափոխի Փարիզ: Սրճարանը , իրոք, տարբերվում է իր ձևաչափով. նախ նշեմ, որ այստեղ  հարմար է  գնալ երեխայի հետ, քանի որ կա հատուկ երեխաների համար նախատեսված  խաղասենյակ, որտեղ  փորձառու դայակի հետ միասին նրանք կխաղան և կվայելեն իրենց ժամանցը, իսկ ավելի փոքրիկների համար կա կերակրելու հատուկ սենյակ. ի դեպ,  տրամադրվում է նաև տակդիր, ցանափոշի և այլ անհրաժեշտ պարագաներ։ Կարծում եմ , որ այս պայմաններով սրճարան, սիրելի՛ ծնողներ, Դուք դեռ չեք հանդիպել:

Ձեզ այստեղ սպասվում է նաև նոր մենյու՝ համեղ ուտեստներով. ֆրանսիական հացեր, թարմ ու խրթխրթան կրուասաններ, ֆրանսիական հայտնի ու շատ համեղ մակարուններ, տարբեր ուտեստներ ու տարատեսակ խմիչքներ: Իրականում, երբ ծանոթացա մենյուին, հասկացա, որ բառերով անհնար է նկարագրել , պետք է գոնե մեկ անգամ այցելել ու վայելել թե՛ միջավայրը, և թե՛ ուտեստներն ու խաղցրավենիքները:

Ինչևէ, վերաբացման կապակցությամբ,  օրերս,  CHARLISA-ում կազմակերպեցի բրանչ, որտեղ քաղաքի հայտնի դիզայներները, բլոգերները, հաղորդավարները հավաքվել էին ծանոթանալու սրճարանին, համտեսելու համեղ ու տարբերվող հյուրասիրությունն ու  վայելելու առավոտը:

Անկեղծ ասած, իմ կազմակերպած ամենահաճելի միջոցառումներից մեկն էր, քանի որ ամեն ինչ ձևավորվեց անկեղծ ու մտերմիկ միջավայրում. խոսեցինք սրճարանի առանձնահատկությունների մասին, վայելեցինք փարիզյան շունչն ու փոքրիկ նվերները, որոնք պատրաստել էինք մեր հյուրերի համար:

Շատ երկար կարելի է խոսել այս սրճարանի մասին, բայց խորհուրդ եմ տալիս մեկ անգամ այցելել, քանի որ դրանից հետո, վստահ կարող եմ ասել, որ կդառնաք նրա անբաժանելի մասնիկը: Շնորհակալ եմ գեղեցիկ համագործակցության համար… վայելեք օրվա լուսանկարները )))

CHARLISA cafe-bakery

Հասցե՝ Աբովյան 7/4

Հեռ.՝ 093 308433

https://www.facebook.com/charlisaarmenia/

https://www.instagram.com/charlisa_arm/?hl=ru