“BASTILLE” ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ ԱՂՋԻԿՆԵՐՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԵՑԻՆՔ 2019-Ը. ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ 2020

“Bastille”  հյուրանոցում , որը գտնվում է  Arghutyan 8/3 հասցեում, օրերս ամփոփեցինք 2019 թվականը.  աղջիկներով կիսվեցինք մեր տպավորություններով ու հիշողություններով , խմեցինք շամպայն, փոքրիկ ֆոտոշութ կազմակերպեցինք և վայելեցինք “Bastille” -ի կողմից հյուրասիրությունը; Նշեմ նաև, որ օրվա հովանավոր էր Samurai sushi bar- ը, որը մեզ համար պատրաստել էր 2020-ի սեթ՝ համեղ սուշիներով:

Շնորհիվ իր դիզայնի , “Bastille” հյուրանոցը նման է ամրոցի: Այս գեղեցիկ հյուրանոցն առաջարկում է 24 ժամյա եզակի հանգիստ՝ կտրված քաղաքի կենտրոնական մասի աղմուկից: Դուք կարող եք հայտնվել ձեր սենյակում , անմիջապես ավտոկայանատեղիից` ամրագրելով այն: Հյուրանոցում կա 12 սենյակ: Բոլոր համարներն ունեն առանձնահատուկ դիզայն: Ուշադրություն դարձրեք յուրաքանչյուր դետալի, աքսեսուարի, կահույքի և , անշուշտ, ինտերիերը կզարմացնի ձեզ: Հյուրանոցն իրոք կատարյալ վայր է Ձեր անմոռաց հանգիստն անցկացնելու համար:

Դե ինչ, կհանդիպենք 2020-ին, որտեղ Ձեզ սպասվում են մի շարք միջոցառումներ, անակնկալներ…. վայելե՛ք օրվա լուսանկարները:

Arabkir : Arghutyan 8/3

(011) 211112

https://www.facebook.com/BastilleHotelYerevan/

https://www.instagram.com/bastillehotelyerevan/