ՏԵՐՅԱՆ 42/9 ՀԱՍՑԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ THE CORNER ՍՐՃԱՐԱՆԸ

Օրերս   Տերյան 42/9  հասցեում վերաբացվեց իմ ամենասիրելի սրճարաններից մեկը՝ THE CORNER-ը: Այն փոքրիկ անկյուն է, որտեղ կարող եք վայելել ամենահամեղ ուտեստները, բուրգերները, սենդվիչները՝ վայելելով սուրճ, թեյ , խաղցրավենիքներ և այլ խմիչքներ:

Հիմնադիրներին եկել էին շնորհավորելու նրանց հարազատներն ու ընկերները, որոնց սպասվում էր համեղ հյուրասիրություն, տորթի և կարմիր ժապավենի կտրման արարողություն, խմիչք ARMENIA WINE-ից , երաժշտություն և լավ տրամադրություն:

Նշեմ, որ այստեղ շատ լավ միջավայր է ստեղծված. իսկ նոր ինտերիերն  ու հետաքրքիր գունային լուծումները էլ ավելի են տրամադրում ժամանցը հենց այստեղ անցկացնելու: Ինքս շատ սիրում եմ այս վայրը, քանի որ այս սրճարանում հարմարավետ է, չկա ավելորդ աղմուկ և առանձնահատուկ է հատկապես ուտեստների լայն տեսականիով և խմիչքներով: Բոլորիդ խորհուրդ եմ տալիս դառնալ THE CORNER-ի հավատարիմ հաճախորդը, քանի որ հենց այստեղ կգտնեք ձեր հանգստությունն ու կվայելեք ձեր պատկերացրած ժամանցը: Ավելացնեմ նաև, որ այստեղ պարբերաբար  կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ՝ կենդանի երաժշտություն, գինու երեկոներ և այլն:

THE CORNER սրճարանը գրկաբաց սպասում է Ձեզ…

Հասցե՝ Տերյան 42/19

Հեռ.՝ 011 / 480024

https://www.facebook.com/Teryan42/?ref=br_rs

https://www.instagram.com/thecornercafeandbar/?hl=ru