ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԱՊԱԳԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՓԱԿ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ժամեր առաջ ՝ Grand Hotel Yerevan հյուրանոցում տեղի ունեցավ   «Ապագա» բարեգործական հիմնադրամի փակ շնորհանդեսը, որին ներկա էին գործարարներ , քաղաքական և հասարակական գործիչներ և այլ հայտնի հյուրեր: Շնորհանդեսի նպատակն էր ներկայացնել հիմնադրամի ստեղծման շարժառիթները, շուրջ մեկ տարվա ընթացքում իրականացրած ու ընթացիկ ծրագրերը, որդեգրած առաքելությունն ու գրանցված արդյունքները:

«Ապագա» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2018 թվականին՝ գործարարներ Էդուարդ Մարությանի և Արայիկ Կարապետյանի նախաձեռնությամբ, ովքեր այդ քայլով ձեռնամուխ են եղել աջակցելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին, հաշմանդություն ունեցող երեխաներին և զինհաշմանդամներին:

Ինչպես նշեցին Հիմանադրամի համանախագահներ Իրինա Բենգլյանը և Ռուզաննա Աղինյանը հիմնդրամի կողմից իրականացվող բոլոր ծրագրերը նպատակ ունեն էապես փոխել կյանքի դժվարին իրավիճակներում հայտված մարդկանց կյանքի որակը՝ ամբողջական և հեռանկարային լուծումների միջոցով.

«Մենք օգնում ենք մարդկանց դուրս գալ կյանքի դժվարին իրավիճակներից կրթության որակի բարելավման, հմտությունների և գիտելիքների զարգացման, զբաղվածության և առողջական խնդիրների լուծման և ֆինանսական կայունության ապահովման միջոցով»։

Հիմնադրամի գաղափարախոսության հիմնական առանցքը կառուցված է այն մտքի շուրջ, որ աղաքատության հաղթահարման համար, առաջին հերթին, մարդն ինքը պետք է սկսի աշխատել և վաստակել իր գումարը։ Այդ է պատճառը, որ հիմնադրամը ոչ միայն ֆինանսական աջակցություն է տրամադրում կյանքի դժվարին իրավիճկներում հայտնված ընտանիքներին, այլ ստեղծում է աշխատատեղեր կամ օգնում շահառուներին հիմնել իրենց փոքր գործը։ Հենց այդ գաղափարախոսության շրջանակում էլ իրականացվում են հիմնադրամի 4 ծրագրերը, որոնք ուղղված են աջակցելու մարզերում բնակվող կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված հաշմանդամ երեխաների մայրերին, զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին, զինհաշմանդամներին, ինչպես նաև գյուղերում բնակվող աղքատ կամ ծայրահեղ աղքատ ընտանիքներին:

Մեզ հետ զրույցում «Ապագա» բարեգործական հիմնադրամի գործադիր-տնօրեն Տաթև Այրումյանը նշեց, որ հիմնադրամի հիմնական նպատակն է օգնել մարդկանց՝ ավելի բարենպաստ, արժանապատիվ , առողջ ու անհոգ կյանք ունենալու համար.

«Հիմնադրամի ծրագրերի շրջանակում ընձեռված հմտությունների , հնարավորությունների և աջակցության միջոցով մարդն ինքն է սկսում աշխատել և գումար վաստակել և, մենք, նրա հետ փորձում ենք ստեղծել այն ճանապարհը, որը կնպաստի բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի կերտմանը՝ դնելով այդ կյանքի և ապագայի անխախտ հիմնաքարերը: Սա է աղքատության հաղթահարման ճիշտ ճանապարհը, որը, անշուշտ , դժվար է , բայց արդյունավետ, իսկ ստացված արդյունքները՝ ոգևորող և պարտավորեցնող»:

Միջոցառման շրջանակներում նշվեց նաև, որ  հիմնադրամի  ռազմավարության շրջանակում իրականացվում են հեռանկարային և երկարաժամկետ ազդեցություն ունեցող ծրագրեր՝ նպատակ ունենալով կերտել այնպիսի հասարակություն, որտեղ պաշտպանված կլինեն հաշմանդամ երեխաների իրավունքները, ընտանեկան միջավայրում երեխայի խնամքի ու զարգացման իրավունքը և որտեղ բոլորը կունենան հավասար հնարավորություններ՝ արժանապատիվ ապագա կառուցելու համար:

Հիմնադրամն իր գործողություններով նպաստում է ծրագրում ընդգրկված շահառուների կրթության որակի բարելավմանը, նոր հմտությունների և գիտելիքների ձեռքբերմանը, ինչպես նաև զբաղվածության և առողջական խնդիրների լուծմանը:

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան  «Ապագա» բարեգործական հիմնադրամի գործադիր-տնօրեն Տաթև Այրումյանը , «Բարի մամա» բարեգործական ՀԿ-ի նախագահ Մարինա Ադուլյանը և «Մանկական զարգացման» հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

«Ապագա» բարեգործական հիմնադրամի կողմից երեկոյի հյուրերին հանձնվեցին խորհրդանշական նվերներ: Ներկայումս հիմնադրամի հետ համագործակցում են տարբեր տեղական և միջազգային կառույցներ ու կազմակերպություններ, փորձագետներ և ոլորտի առաջատար մասնագետներ, որոնց համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր է դարձել կյանքի կոչել բազմաթիվ համարձակ նախաձեռնություններ և փոխել բազմաթիվ մարդկանց ճակատագրեր:

https://www.facebook.com/Apagafoundation/

http://www.apagafoundation.am/