ՍԱՆ ՔԻՍ ՍՏՈՒԴԻՈ !!! ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՐԵՎԱՅՐՈՒՔ՝ ԱՌԱՆՑ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ

Այսօր Ձեզ կպատմեմ արդեն իսկ հայտնի  Սան Քիսս Ստուդիոյի մասին, որի շնորհիվ ես ամեն օր ստանում եմ բազմաթիվ հաճոյախոսություններ: Ամառ թե ձմեռ այս հրաշք միջոցի շնորհիվ Դուք կարող եք ունենալ օրգանական արևայրուք, որը մաշկի վրա մնում է 5-14 օր: Պետք է ասեմ, որ արդյունքից շատ գոհ եմ և խորհուրդ եմ տալիս բոլորիդ:

Թուխ մաշկ միանգամայն բնական ճանապարհով՝ ԱՌԱՆՑ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ:

«World Famous Sun Kiss Spray Tan »-ը հսանելի է նաև Ձեզ:

Արդեն մի քանի տարի շարունակ օրգանական արևայրուքի միակ մասնագիտացված կենտրոնը Երևանում ` Սան Քիսս Ստուդիոն, շարունակում է իր աշխատանքները այս ոլորտում:

Օրգանական արևայրուքի սրահի բացման հիմնական նպատակը ի սկզբանե եղել է իրազեկված պահել հանրությանը նորարարությունների մասին:

Չէ՞ որ Հայաստանն էլ այսօր ունի մեծ հնարավորություններ լինել իրազեկված և ունենալ ընտրության հնարավորություն:

Ընտրեք օրգանականը և հրաժարվեք մեկընդմիշտ վնասակար ճառագայթներից:

Sun Kiss Spray Tan-ը ներկայացնում է «Օրգանական արևայրուք» կոչվող ծառայությունը, որը, թեև նորույթ է Հայաստանում, սակայն, հայտնաբերվելով 1960-ական թթ., լայն ճանաչում է ստացել աշխարհի շատ երկրներում: Արևայրուքի այս տեսակը լիովին անվտանգ է, գործընթացն՝ անցավ և որակյալ: Այն իրականացվում է հատուկ սարքի միջոցով , որից մաշկի վրա է ցողվում շաքարեղեգի հիմքով պատրաստված տոնային քսուք: Վերջինս, փոխազդելով վերնամաշկի հետ՝ հաղորդում է նրան մուգ երանգներ:

Նախքան գործընթացի սկսելն անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ ցուցումների, որոնք կօգնեն ունենալ հարթ, միատոն և մուգ մաշկ:

· Արհեստական արևայրուքի ընդունումն արգելվում է մարմնի վրա բաց վերքերի և մաշկային տարատեսակ ալերգիաների կամ հիվանդությունների առկայության դեպքում:

· Գործընթացը տևում է 25-30 –րոպե:

· Նյութերը որոնցով մաշկը մգեցվում է օրգանական են և չեն վնասի մաշկը կամ առողջությունը:

· Կատարյալ արդյունք ստանալու համար կարևոր է հաճախորդի հետևողական վերաբերմունքը մեր կատարած աշխատանքի դիմաց :

Ամենահաճախ տրվող հարցերից մեկն է, արդյոք օրգանական արևայրուքի նյութերը հանդիսանում են արևապաշտպան, թե ոչ։ Միանշանակ ոչ։ Այն, ինչ իրենից ներկայացնում է օրգանական արևայրուքը, դա ռեակցիա է, որի արդյունքում փոխվում է մաշկի գույնը:Օրգանական արևայրուքը մգացնում է միայն մեռած մաշկը, այդ պատճառով էլ մենք հորդորում ենք մեր հաճախորդներին շատ հաճախ խոնավեցնել մաշկը և չօգտագործել սկռաբ կամ վերնամաշկը հանող որևէ միջոց։ Դրանք օգտագործելով՝ դուք նվազեցնում եք ձեր արևայրուքի տևողությունը։ Մաշկը պահպանելու լավագույն միջոցը միշտ արևապաշտպան քսուքներ օգտագործելն է և օրգանական արևայրուքից օգտվելը։Ցանկալի է օգտագործել ջրակայուն արևապաշտպան քսուքներ, որոնք չեն պարունակում յուղ, ալկոհոլ և չունեն բույր: Խոնավեցրեք հաճախ ձեր մաշկը և պաշտպանեք այն վնասակար ճառագայթներից։

Օրգանական արևայրուքի պատմությունը:

Որտեղից ամեն ինչ սկսվեց..

Նորաձևությունն ու արևայրուքը ունեն շատ հարուստ, երկար պատմություն ու ժառանգություն:

Կոկո Շանելը նորաձևության հիմնադիրն է իր տրենդային Շանելի փոքրիկ,կարճ սև զգեստով, ինչպես նաև բերեց նորույթ նորաձևության մեջ արևայրուքի տեսքով:

1923 թվականն էր, Կանարյան կղզիներում ծովային ճանապարհորդությունից հետո երբ Շանելը վերադարձավ Փարիզ շատ մուգ արևայրուքով,դա դարձավ նորաձևության նոր խորհրդանիշ (simbol), որը նշանավորվեց իբրև առողջության,հարստություն և դեկադենտական ոճ:Ժամանակները փոխվեցին, և հիսունականներին արդեն ի հայտ եկան առաջին բիկինիները, և ամբողջ աշխարհում ավելի նորաձև դարձավ թուխ մաշկը:

Ամբողջ աշխարհի կանայք ժամեր էին անցկացնում լողափներում,բրոնզագույն մաշկ ունենալու համար:

1957 թվականին առաջին անգամ այս նյութը հայտնաբերվեց մանկաբուժական կլինիկայում իբրև դեղամիջոց: Եվ առաջին անգամ որպես ակտիվ բաղադրիչ օգտագործվեց դիաբետիկների բուժման նպատակով: Առաջին անգամ երբ օրգանական արևայրուքի համար նախատեսված նյութերը և սարքավորումները հայտնվեցին շուկայում արձագանքը եղավ շատ բացասական, դրա հիմնական պատճառը այն էր,որ սպառողները բողոքում էին նարնջագույն արդյունքից:

Նարնջագույն մարմին՚ ասվածն այժմ անցյալում է,հիմա ստանում ենք ավելի բնական արևայրուքի երանգ՝ նարնջագույնի փոխարեն:

Դե ինչ, կարծում եմ շատ հետաքրքիր էր մեր պատրաստած նյութը… բոլորիդ խորհուրդ եմ տալիս, քանի որ և՛ գեղեցիկ է, և՛ բնական:

Հեռ՝ 077 744 704

https://www.instagram.com/sunkissarmeniastudio/?hl=ru