ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ /MUA_ NARINE / ԵՎ ՄԱՇ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ /PAPER FACTORY/ ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱԳԻԾԸ

Սիրելի՛ հետևորդներ, այսօր Ձեզ պատմելու եմ շատ գեղեցիկ , տարբերվող համատեղ մի նախագծի մասին, որը ներկայացնում են դիմահարդար Նարինե Խաչատրյանն, ով  ինստգրամում հայտնի է /Mua_Narie/  և դիզայներ, PAPER FACTORY-ի հիմնադիր Մաշ Իսրայելյան-ը: Աղջիկների հետ խոսել եմ նախագծի , ինչպես նաև իրենց անցած ճանապարհի եվ հետագա անելիքների :
 Մաշ   Իսրայելյան  – PAPER FACTORY֊ի հիմնադիր
-Իմ գիտակցական ամբողջ կյանքի ընթացքում պաշտել եմ արվեստը և հետաքրքրվել դրա բոլոր ճյուղերով: Այդ է պատճառը, որ երբ եկավ մասնագիտության ընտրության հարցն ամեն ինչ պարզ էր:  Ընդունվեցի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջ, այնուհետև Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան ակադեմիան։ Ինձ համար մեծ դեր ունի կրթությունը, քանզի ինքս վստահ եմ, որ յուրաքանչյուր հարցի պատասխան գիտելիքի մեջ է, և եթե ցանկանում ես ստեղծել նորը ,պետք է շատ լավ ուսումնասիրես հինը, և կապ չունի թե դու որ ոլորտում ես։
-Թղթի արվեստով սկսել եմ հետաքրքրվել, ուսումնասիրել դեռ 2016 թվականից, միանշանակ դա լայն հնարավորություններ էր ընձեռում յուրաքանչուր գաղափար իրականացնելու համար, բայց նաև ունի շատ բարդություններ և գուցե հենց դա է պատճառը, որ PAPERY FACTORY-ն առաջինն է իր տեսակի մեջ: Ամբողջ գաղնիքը կայանում է նրանում, որ մենք չենք սիրում կրկնություն, իսկ թղթի հետ անհնար է կրկնել ինչ֊որ բան: PAPER FACTORY-ին ֆաբրիկա է, որն առաջարկում է միայն ձեզ համար պատրաստված դեկորներ, ատրիբուտներ և նկարահանման համար անհրաժեշտ պարագաներ։ Յուրաքանչյուրը, դիմելով մեզ վստահ կարող է լինել, որ ոչ մի այլ տեղ նույն աշխատանքը չի տեսնի: Մենք վարձակալական հիմունքներով չենք տրամադրում ոչինչ, չունենք պենոպլաստե և գիպսե պատրաստի դեկորներ, միայն աշխատում ենք անհատական պատվերներով և տարբեր նախագծերի շրջանակներում, քանի որ հավատատիմ ենք մնում մեր գաղափարին:
-Իմ և Նարինեի համագործակցությունը սկսվեց ընկերական զրույցից, քանի որ Նարինեն իմ 8 տարվա ընկերուհին է, խոսելով հասկացանք, որ երկուսս էլ ցանկանում ենք նույն բանն անել, այդ ընթացքում կերպարային նմանը չունեցող նախագիծ: Նշեմ որ ես չեմ սիրում անձնականը խառնել գործնականին, բայց Նարինեն այն եզակի մարդկանցից է, ում հետ ստացվում է և աշխատել և լինել շատ լավ ընկերներ, դա խոսում է նրա անչափ պրոֆեսիոնալ լինելու մասին: Ինձ միշտ հիացրել են Նարինեի կերպարային դիմահարդարումները և կատարյալին հասնելու նրա ցանկությունը: Մենք յուրաքանչկուր դիմակի, հագուստի և աքսեսուարի համար ընտրել ենք հատուկ թուղթ, որով կպատրաստենք դրանք: Շատ մեծ ուշադրություն ենք դարձրել մոդելների ընտրությանը, որպեսզի նրանք լինեն հնարավորինս կերպարին մոտ: Այժմ նայելով արդյունքին՝ հպարտությամբ եմ լցվում, քանի որ ամեն ինչ կատարյալ է։
 
PAPER FACTORY – ին պատրաստ է բավարարել յուրաքանչյուր ֆանտաստիկ ցանկություն: Մենք մեր ապագան պատկերացնում ենք այսպիսին. ոչ մի ֆոտոշարք,հետաքրքիր տեսահոլովակ, գովազդային արշավ, միջոցառում չեն լինելու առանց PAPER FACTORY֊ի։
Նարինե Խաչատրյան -(Mua Narine), դիմահարդար 
– Ծնվել եվ մեծացել եմ Արցախում , և,  սկզբանե , չէի մտածում ,որ այս ուղղին կընտրեմ որպես հետագա մասնագիտություն; Փոքր հասակից  հաճախել եմ երաժշտական դպրոց ու ցանկանում էի ընդունվել կոնսերվատորիա, բայց ստացվեց այնպես ,որ վերջի պահին մտքափոխվեցի և ավարտեցի Հոգեբանություն և սոցոլոգիա բաժինը ,բայց, ավարտելուց հետո, հասկացա ,որ չեմ ուզում շարունակել այդ ուղղին , և քանի որ իմ մոտ լավ էր ստացվում ,թե դիմահարդարվելը և թե դիմահարդելը, որոշեցի ինքնուս   հմտանալ դիմահարդարման ոլորտում:
Շատ- շատ էին կողքից ասում,որ այդ ասպարեզը արդեն կարելի է համարել զբաղված,և այդ շրջանում բավականին կային արդեն իսկ կայացած   դիմահարդարներ Հայաստանում, բայց, այնուամենայնիվ , որոշմանս մեջ արդեն հաստատակամ էի:
Սովորել եմ Աշխեն Կոստանյանի դիմահարդարման դպրոցում: Սկզբում  դժվար էր որպես սկսնակ դիմահարդար ,քանի որ մտածում էի կունենամ շատ հաճախորդներ ,թե ոչ ,բայց ժամանակի ընթացքում հմտացա աշխատանքիս մեջ  և արդեն 8 տարի է,ինչ  այս ասպարեզում եմ;
– Աշխատանքիս մեջ կարևորում եմ աշխատանքի նկատմամբ սերն ու ինքդ քո նկատմամբ ազնվությունը ,աշխատանքիդ կոկիկությունը: Փորձում եմ այնպես անել ,որպեսզի շպարը չփոխի մարդուն, այլ ուղղակի ընգծի իր գեղեցկությունը; Միշտ դիմացինիս ցանկությունը հաշվի առնելով ՝ փորձում եմ իմ ունեցած մասնագիտական հմտությունները ավելացնել և ստանալ մի ամբողջական գեղեցիկ պատկեր,որը գոհացնում է ,թե ինձ և թե դիմացինին։
-Քանի որ միշտ առանձնահատուկ ուշադրություն եմ դարձրել ART դիմահարդարմանը , և ցանկանում էի ամբողջական կերպարներ ստանալ սկսած ամենափոքր դետալներից ,որոշեցինք սկսել այս նախագիծը: Վստահեցնում եմ ,որ շատ գեղեցիկ և նմանը չունեցող պրոյեկտի վրա ենք աշխատել և հպարտությամբ կարող եմ ասել, որ Paper Factory -ի հետ կատարել ենք մի աշխատանքը ,որը այսքան ժամանակ եզակիներից է իր բացառիկությամբ և ոչ ստանդարտ մոտեցմամբ։ Իսկ հետագայում ունեցած պլաններս սիրում եմ իրագործել և նոր բարձրաձայնել:
Դե ինչ, սիրելի ընթերցողներ, վայելե՛ք լուսանկարները, իսկ երեկոյան կտեղադրենք մեր պատրաստած տեսանյութը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ աղջիկներին եվ մաղթում, որ այս նախագծի շնորհիվ ունենան էլ ավելի մեծ ճանաչում, հավատարիմ հաճախորդներ եվ միահամուռ ուժերով շարժվեն առաջ: