ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑՈՒՅԹԻՑ «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» -Ի ԳԻՆԻՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆԻ ԿՈՉՄԱՄԲ

Վերջերս «Grand International Wine Award MUNDUS VINI» համաշխարհային համբավ ունոցեող հեղինակավոր մրցույթից «Արմենիա վայն» ընկերության գինիները վերադարձել են լավագույնի կոչմամբ: Հաղթանակի առթիվ սեպտեմբերի 28-ին The Alexander a Luxury Collection Hotel Yerevan հյուրանոցում գտնվող Italiano ռեստորանում գլուխգործոց գինիների հեղինակ  Ժան Բատիստ Սուլան կազմակերպել էր գեղեցիկ գալա ընթրիք: Միջոցառման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան օգտվել երկու հատուկ ընթրիքներից, որոնք ներառում էին հաղթանակած գինիների հյուրասիրությունը:
  Armenia Wine ընկերությունը ամենամեծ գինու գործարանն է Հայաստանում , որն արտադրում է գինիների լայն տեսականի , ինչպես նաև կոնյակ և օղի: Ընկերության նպատակն է վերականգնել հայկական գինեգործության փառքը:
 
Ժան Բատիստ Սուլան Ֆրանսիացի գինեգործ է, որը «Արմենիա վայն» ընկերության հետ աշխատում է արդեն 7 տարի: Նա Ֆրանսիայի Բորդո քաղաքից է ,  ով հայտնի է որպես օրգանական գինիների մասնագետ: Եթե կազմակերպվում են օրգանական գինիների միջոցառումներ , ապա առաջինը Ֆրանիայում հիշում են Ժան Բատիստի մասին: Իր խոսքում Ժան Բատիստը նշեց, որ ֆրանսիայում իրեն անվանում են այն հայը , որը Հայաստանը շատ է սիրում  և ընդունում որպես իր տունը:
  Իրենց ներկայությամբ երեկոն պատվեցին մաեստրո Տիգրան Մանսուրյանը, խմբավար, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Չեքիջյանը և մի շարք այլ  հայտնի և անվանի արվեստագետներ: Երեկոյի թագուհին Թարիրի գինին էր, որը միջազգային մրցույթում արժանացել է “Best of show” մրցանակին: Ժան Բատիստ Սուլան նշեց , որ սա ոչ միայն «Արմենիա Վայն» ընկերության հաղթանակն է ,  այլ նաև գինեգործության դարերի պատմություն ունեցող Հայաստանի: