ՀԱՅԵՆԻ ԵՎ BEEB OPTICS ԲՐԵՆԴԵՐԻ ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ՝ LA VILLETTE ՍՐՃԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբերի 21-ին LA VILLETTE cafe-ում կազմակերպել էի գեղեցիկ միջոցառում, որտեղ Հայենի բրենդի հիմնադիր Էմմա Ղազարյանն ու  “Beeb optics “-ի հիմնադիր Գոհար  Բիշարյանը մեր հյուրերին ներկայացրին իրենց ընկերությունները:  LA VILLETTE սրճարանը, որը գտնվում է Կասկադի հարևանությամբ՝ մեզ համար պատրաստել էր համեղ հյուրասիրություն: Վայելեցինք սրճարանի կողմից առաջարկվող տարատեսակ սուրճերը, որոնցով և առանձնանում է սրճարանը: Այստեղ գործում է նաև coffeeshop, որտեղից կարող եք գնել ամենատարբեր համերի սուրճ և ոչ միայն:

Էմմա Ղազարյանը  նշեց, որ շուտով կլրանա Հայենիի գործունեության 3 տարին և այս 3 տարիների ընթացքում եղել է 1 խնդիր ՝ լինել որակյալ և շատ հասանելի բոլոր հայուհիների համար: Հայենին կարծում է, որ արդեն ժամանակն է ավելի ընդլայնվելու և ավելի հասանելի դառնալու իր սպառողի համար ։ Հիմնադրի խոսքով ՝ եկող տարվա համար կան շատ նորություններ ,որոնց մասին իրենք առաջիկայում կխոսեն և կներկայացնեն իրենց հետևորդներին ,իսկ տարին ամփոփում են արդեն ավանդույթ դարձած ցուցահանդեսներով ,որոնք լինելու են ամանորյա թեմատիկայով։

Բոլոր նրանք ովքեր կցանկանան ավելի լավ  ծանոթանալ Հայենիի հետ՝ կարող են ներկա գտնվել Հայենիի ցուցահանդես վաճառքներին, որոնք կանցկացվեն եկող ամիս . դեկտեմբերի 1 -ին 14-ին , 15-ին և 21-ին: Հայենին բոլորին մաղթում է անմոռանալի տարվա ավարտ և ինչպես միշտ ասում է./ Լինենք առողջ և գեղեցիկ միասին/:

“Beeb optics “-ի հիմնադիր Գոհար Բիշարյանն իր խոսքում ասաց, որ ավարտել է Երևանի Պետական Բժշկական համալսարանը, կլինիկական օրդինատուրան անցել է Առաջին հիվանդանոցային համալիրի ակնաբուժական կլինիկայում, մանկական ակնաբույժ է, վերապատրաստվել է իբրև կոնտակտոլոգ: 2018-2019 հոկտեմբերից աշխատել է Շենգավիթ ԲԿ-ում, 2019-ի հուլիսից հիմնել է “Beeb optics” ակնաբուժական կլինիկան, որտեղ ակնաբույժը ևս ինքն է: Նա նշեց, որ առողջ երեխաները իրենց ամուր ու ապահով կյանքի հիմքն են և հավելեց, որ սիրով իրականցնում եմ սկրինինգային անվճար հետազոտություններ դպրոցականների շրջանում:

Միջոցառումը լի էր անակնկալներով, նվերներով, նույնիսկ տորթի կտրման արարողություն տեղի ունեցավ : Շնորհակալ եմ հյուրերիս, սրճարանին համեղ հյուրասիրության համար  և գործընկերներիս, ովքեր միշտ կողքիս են: Վայելե՛ք լուսանկարները  և սպասեք մեր հաջորդ համագործակցություններին:

https://www.instagram.com/hayenicosmetics/

https://www.facebook.com/profile.php?id=100014394046669

https://www.facebook.com/%D4%B1%D5%AF%D5%B6%D5%A1%D5%A2%D5%B8%D6%82%D5%B5%D5%AA-%D4%B3%D5%B8%D5%B0%D5%A1%D6%80-%D4%B2%D5%AB%D5%B7%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-547413405730256/

https://www.instagram.com/beeb_optics/

https://www.facebook.com/CafeLaVillette/

https://www.instagram.com/cafe_la_villette_armenia/