ԿՈՐՅՈՒՆ 3 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԻՐ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՑ ՛՛ՅՈՒՎԵՆՏԱ՛՛ ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Կորյուն 3 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց ՛՛Յուվենտա ՛՛ էսթետիկ բժշկության կենտրոնը , որը հիմնադրվել է 2018 թվականի օգոստոսի 3-ին, իսկ գործունեությունը սկսել 2019 թվականի օգոստոսին: Այս գեղեցիկ երեկոյին ներկա էին հարազատ մարդիկ, ընկերներ, հայտնի հյուրեր, ովքեր եկել էին շնորհավորելու և կիսելու ուրախությունը հիմնադրի հետ: Պաշտոնական բացումը տեղի ունեցավ ժապավենի կտրման հանդիսավոր արարողությամբ : Նաև կազմակերպվել էին շատ անակնկալներ, այդ թվում համեղ հյուրասիրություն և խաղարկություն , որի հաղթողները ստացան կենտրոնից օգտվելու նվեր քարտեր, ինչպես նաև զեղչային քարտեր:

Կենտրոնի հիմնադիրը Զառա Հարոյանն է , ով իր ամբողջ գիտակցական կյանքն անցկացրել է արտերկրում, սակայն մշտապես մեծ սեր ու կարոտ է տածել հայրենիքի նկատմամբ:

Հիմնադիրն իր խոսքում նշեց, որ կենտրոնի հիմնադրումը կապված է ՀՀ-ում հետհեղափոխական իրավիճակի ու Նոր Հայաստանում գործունեություն սկսելու ցանկության հետ ՝ ի նպաստ հայ ժողովրդի լի լավատեսությամբ և սպասելիքներով: Մշտապես կարևորելով կանանց խնամքը, Զառա Հարոյանը Հայաստանում հիմնել է այս կենտրոնը, որն առաջարկում է մարմնի և դեմքի խնամքի  միջամտությունների միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ :

Ինչու՞ Յուվենտա…

Յուվենտա կամ Յուվենտաս -հին հռոմեական երիտասարդության ԱՍՏՎԱԾՈՒՀԻՆ է, Յուպիտերի և Յունոնայի դուստրը, ով մարմնավորում էր Հռոմի հավերժ երիտասարդությունը:

UVENTA-ն խոստանում է հայաստանյան իրականությունում էսթետիկ բժշկությունը դարձնել հասանելի Ձեր գրպանին և հոգ տանել Ձեր երիտասարդության և գեղեցկության մասին: Կլինիկան առաջարկում է Ձեզ համար մատչելի, արդյունավետ , պրոֆեսիոնալ լուծումներ Ձեր մարմնի , դեմքի մաշկի համար: Դե իսկ կենտրոնի փորձառու մասնագետները կապահովեն բարձրակարգ սպասարկում և կատարյալ արդյունք՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հաճախորդի կարծիքն ու սպասելիքները: Այսպիսով,  երիտասարդության ճանապարհը մեկն է՝ UVENTA:

Դե ինչ, ևս մեկ անգամ շնորհավորում ենք այս հրաշալի վայրի բացման կապակցությամբ և մաղթում բազմաթիվ հավատարիմ հաճախորդներ: Վայելե՛ք լուսանկարները, մինչ կտեղադրենք մեր պատրաստած հրաշալի տեսանյութը:

https://www.instagram.com/uventa_armenia_cosmetology/

https://www.facebook.com/uventaclinic/

Հասցե – Կորյուն 3

Հեռ. – 044 390030