ԹՈԹՈՎԵՆՑ 6/7 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ՆՈՐՔ ՄԱՐԿԵՏ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀԸ

Օրերս,  Թոթովենց 6/7   հասցեում , /իսկ ավելի կոնկրետ՝ Նոր Նորք-ի 2-րդ  զանգվածում տեղի ունեցավ ՆՈՐՔ ՄԱՐԿԵՏ խանութ-սրահի պաշտոնական վերաբացումը: Այս խանութ-սրահում դուք կարող եք գտնել տնային , կենցաղային պարագաներ, սպասք, խաղալիքներ, կոսմետիկա, մի խոսքով, այն ամենը , ինչ հարկավոր է ձեզ ձեր բնակարանում , կենցաղում, առօրյայում:

Նշեմ , որ  խանութ-սրահը  երկհարկանի է. առաջին հարկում տնային պարագաներն են , ինչպես նաև սպասք, իսկ երկրորդ հարկում՝ գրենական պիտույքներ, կոսմետիկա, խաղալիքներ և այլ պարագաներ:

Նշեմ, որ ՆՈՐՔ ՄԱՐԿԵՏ -ի բացման ընթացքում պահպանվել էր հիգիենայի բոլոր կանոնները:

Սրահի բացումն ազդարարվեց տոնական ժապավենի կտրման արարողությամբ , որից հետո հյուրերը ծանոթացան խանութ-սրահին ,օգտվեցին համեղ հյուրասիրությունից, որին հաջորդեց տորթի կտրման արարողությունը:

Հիմնադիրներին շնորհավորելու էին եկել նրանց հարազատները, ընկերները, ովքեր մեծ հաճույքով ու ոգևորությամբ գնումներ կատարեցին:

Ասեմ, որ ինքս հիացած եմ այս խանութ-սրահով, քանի որ այն մի շարք առանձնահատկություններ ուներ. նախ , իրերը տարբերվող էին, որակով… արդեն իսկ  հասցրել եմ մի քանի կենցաղային իրեր ձեռք բերել այնտեղից : Դե ինչ, հետևելով բոլոր կանոններին՝ ՆՈՐՔ ՄԱՐԿԵՏ խանութ-սրահն այսուհետ կգործի ԹՈԹՈՎԵՆՑ 6/7  հասցեում: Վայելե՛ք օրվա  լուսանկարները

ԹՈԹՈՎԵՆՑ 6/7

https://www.instagram.com/norqmarket/