ԹԻՎ 9 ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈԼԻԿՆԻԼԻԿԱՅԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵՑ ԳԵՂԵՑԻԿ ՄԻՋՈՑԱՌՄԱՄԲ

IMG_5958

Հաճելի տրամադրությամբ և առողջության մթնոլորտում Մալաթիա Սեբաստիայի վարչական շրջանի  թիվ 9 մանկական պոլիկնիլիկայի  վերականգնողական կենտրոնը եզրափակեց 2017 թվականը:  Բուժհաստատությունը երեխաներին մատուցում է բուժական և կանխարգելիչ ծառայություն:

Պոլիկնիլիկան իր մեջ ներառում է՝ 

Ֆիզիոթերապևտի,  լոգոպեդի, հոգեբանի, էրգոթերապևտի, արտթերապևտի ծառայությունները: Սպասարկվում են 0-18 տարեկան հոգեբանական, հենաշարժողական, լեզվական,  աուտիստիկ սպեկտորի խանգարումներով, գլոբալ զարգացման, մոտոր զարգացման և հոգեխոսքային զարգացման հապաղումներով, Դաունի համախտանիշով,  մանկական ուղեղային պարալիզով, սահմանափակ կարողություններով երեխաներ: 

Պոլիկնիլիկայի տնօրեն Անի Մաթևոսյանը կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում, որտեղ իր աշխատակիցների  հետ միասին ամփոփոցին տարին և ներկայացրին վերականգնողական կենտրոնում իրականացվող բոլոր գործառույթները.

«Թիվ 9 մանկական պոլիկնիլիկան ամբողջ վարչական շրջանում միակն է որպես մոդել, որը զբաղվում է նմանատիպ խնդիրներով. այն ստեղծվել է 2013 թվականին՝ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետի անմիջական օգնությամբ» , – ասաց կենտրոնի տնօրենն՝ ավելացնելով, որ իրենց օգնել են նաև Քրոնիմետ,   Արաբկիր միացյալ մանկական բարեգործական, Սորս,  ինչպես նաև ՄԱԿ- ի մանկական հիմնադրամները:

Անի Մաթևոսյանը նշեց նաև, որ իրենց նպատակն է օգնել բալիկներին՝ հաղթահարել բոլոր  խնդիրներն ու  դուրս գալ այս կամ այն դժվարին իրավիճակներից:

Օրվա ընթացքում խոսեցին նաև պոլիկնիլիկայի աշխատակիցները, ինչպես նաև  ՀՀ գլխավոր մանկաբույժ Սերգեի Սարգսյանը: Միջոցառումն ավարտվեց փոքրիկների գեղեցիկ կատարումներով, նվերներով , բարձր տրամադրությամբ ու համեղ հյուրասիրությամբ:

Հասցե – Ք. Երևան, Զ Անդրանիկի 2

Էլ. հասցե – mp09@mail.ru

Հեռ. – (010) 74 19 10

 

IMG_5662 IMG_5666 IMG_5667 IMG_5668 IMG_5670 IMG_5707 IMG_5711 IMG_5722 IMG_5734 IMG_5742 IMG_5750 IMG_5775 IMG_5783 IMG_5795 IMG_5809 IMG_5831 IMG_5849 IMG_5850 IMG_5877 IMG_5958 IMG_5968 IMG_5990 IMG_5997 IMG_6007 IMG_6043 IMG_6045 IMG_6054 IMG_6064