ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 149 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ «ՆԱՐԻՆՋ» ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀԸ

Օրերս, Բաբաջանյան 149 հասցեում պաշտոնապես  իր դռները բացեց «Նարինջ» բանջարեղենի, մրգերի, տնտեսական իրերի խանութ-սրահը: Պաշտոնական բացմանը ներկա էին շատ հյուրեր, այդ թվում հատուկ հյուր դերասանուհի  Սաթենիկ Հազարյանը: Վերջինս իր շնորհավորական խոսքում հաջողություններ մաղթեց  սեփականատիրոջը , ինչպես նաև հավատարիմ հաճախորդներ:

Երեկոն անցավ ջերմ և հաճելի միջավայրում: «Նարինջ»-ի   բացումն ազդարարվեց ժապավենի կտրմամբ, որից հետո Հյուրերն օգտվեցին գեղեցիկ հյուրասիրությունից և ծանոթացան սրահին , իսկ վերջում տեղի ունեցավ տորթի կտրման արարողությունը: Սեփականատերն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին և ասաց, որ շատ ուրախ է և նպատակադրված է ապագայում  «Նարինջ»-ը դարձնել ցանց;

Դե ինչ. ես ևս մեկ անգամ շնորհավորում եմ բացման կապակցությամբ եվ մաղթում բազում հավատարիմ հաճախորդներ: Ի դեպ, ավելացնեմ, որ այն ունենալու է նաև օնլայն ծառայություն: