«ԱՊԱԳԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԱԼԻՍԱՆ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ՍԱՌՑԵ ՇՈՈՒՆ

“Ապագա” հիմնադրամն իր գործընկերների հետ միասին ի դեմս “Junior Club”մանկական կենտրոնի “Ռենշին” կառուցապատման ընկերության, “Գլոբալ Կրեդիտ” վակային կազմակերպության, “Ռենեսա” ներդրումային ընկերությանը և “Արփի սոլար” արևային համակարգերի ընկերությանը Ամանորի նախորեին  իրական տոն պարգևեցին  երեխաներին՝ ստեղծելով նրանց համար կախարդական հեքիաթ։

Դեկտեմբերի 22-ին Կարապի լճի տարածքում տեղի ունեցավ Հայաստանում մինչև օրս նախադեպը չունեցող լեգենդար “Ալիսան հրաշքների աշխարհում” հեքիաթի մոտիվներով սառցե շոուն։ Սառցե շոուի գլխավոր դերակատարն էր օլիմպիական չեմպիոն Ադելինա Սոտնիկովան։ Միջոցառման շրջանակում նաև հրավիրվել էին մոտ 30 հայտնի արտասահմանյան մարզիկներ, ովքեր գեղասահքի ոլորտում լավագույններն են։

“Ալիսան հրաշքների աշխարհում” սառցե շոուի համար տոմսեր չեն վաճառվել․ այն բարեգործական բնույթ է կրում, և տոմսերը տրամադրվել են Երևանի մանկատներին, տարբեր մանկական ցերեկային կենտրոններին  ինչպես նաև “Ապագա” հիմնադրամի ծրագրերում ընդգրկված բազմաթիվ երեխաներին, ովքեր  հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակներում, ունեն հաշմադնամություն կամ զարգացման խնդիրներ։

Միջոցառման հրավիրատոմսերի մի մասն էլ տրամադրվել է բացառապես նրանց, ովքեր 2019 թվականի ընթացքում միացել են “Ապագա” հիմնադրամին և աջակցել են բարեգործական ծրագրերին:

“2019 թվականի ընթացքում Ապագա հիմնադրամն իրականցրել է բազմաթիվ ծրագրեր, որոնք իրապես ճակատագրեր են փոխել և հնարավորություն են ընձեռել բազմաթիվ ընտանիքների ստեղծել արժանապատիվ ապագա իրենց  երեխաների համար։ Այս միջոցառմանը մենք երկար ենք պատրաստվել, քանի որ ցանկանում էինք իրական հեքիաթ պարգևել երեխաներին, ովքեր կյանքի բերումով, հայտնվել են դժվարին իրավիճակում։ Նայելով այս երեխաների հիացած աչքերին՝ հստակ կարող եմ ասել, որ մեզ հաջողվեց երեխաներին ցույց տալ, որ հրաշքներ կան, պարզապես պետք է դրանց հավատալ։ Մենք յուրաքանչյուր տարի կազմակերպելու ենք նման միջոցառում, հրավիրատոմս ստանալու և երեխաների երազանքներն իրականացնելու  համար կարող եք միանալ հիմնադրամի բարեգործական նախաձեռնություններին”,- նշեց Ապագա հիմնադրամի գործադիր տնօրեն Տաթև Այրումյան-ը:

Նշենք նաև, որ միջոցառման շրջանակում Կարապի լճի տարածքում տեղադրվել է շատ գեղեցիկ տոնածառ, որը մինչև հունվարի 13-ը ամանորյա լուսավոր տրամադրություն կպարգևի բոլորին։

https://www.facebook.com/Apagafoundation/

https://www.instagram.com/apagafoundation/