ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ «ԲԱՐԵՎ ՄԱՅՐԻԿ» -Ի ԵՎ ELEGANT HOTEL & RESORT-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

«Բարև, մայրիկը» և Elegant Hotel & Resort-ը աշնանային, տաքուկ միջավայրում միանգամայն ԱՅԼ ֆորմատի բրանչ էին կազմակերպել 102 (լեգենդար😁) քոթեջում, որին մասնակցում էին հայտնի կանայք, մայրիկներ արվեստի, բլոգինգի, ֆեյշնի, հեռուստատեսության և այլ ոլորտներից։

Բոլորին միավորել էր Elegant-ի քոթեջի աշնանային ոգեշնչող տրամադրությունը, որին, ի դեպ, աշնան տրամադրություն էր հաղորդել Vivi Party-Planner- ը🍂🍁🍎, թեյախմությունը՝ handmade յուրահատուկ թեյերի հյուրասիրությամբ TeaYan / ԹԵՅԱՆ – ի կողմից☕️, Artemisia բուսաբուժության կենտրոն-ի կողմից բնական և առողջարար օշարակներն ու խորհուրդներ, մրգային և վարդի համերով հրաշալի գինիները Ijevan Group-ի կողմից🍷, գույնզգույն ու յուրօրինակ անուշեղենը ՝ փախլավաներն ու քղցր շուջուխները SweetNella-ի կողմից, և բնականաբար, աղջկական անսպառ թեմաները։😂💄👠👙👛

Բոլոր հրավիրվածները բացի հյուրասիրությունից իրենց հետ տարան նաև նշված կազմակերպությունների կողմից պատրաստված գեղեցիկ և անհատական նվերներ🎁