ԱՆՄՈՌԱՆԱԼԻ, ՀԱՄԵՂ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ԵՐԵԿՈ՝ ԳԱԹԱ ՊԱՆԴՈԿ-ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ

Օրերս Թումանյան 22 հասցեում գտնվող Գաթա ռեստորանը բլոգերներին և ինֆլուենսերներին հրավիրել էր համտեսելու և ծանոթանալու ռեստորանի խոհանոցին: Ընտանեկան բիզնեսի ամենաերիտասարդ ներկայացուցիչը՝ Մարիան մեզ դիմավորեց , պատմեց իր մասին և , խոհարարի օգնությամբ, ներկայացրեց Գաթա ռեստորանի հիմնական ուտեստները:

Ռեստորանը տիպիկ Հայկական խոհանոց է.  երաժիշտները, ամեն օր,   կենդանի նվագակցությամբ  հայկական գործիքային երաժշտական ամենօրյա ծրագրով են հանդես գալիս: Անվանը համապատսխան՝ մեր իսկ աչքի առաջ, տեղում թխվում է տաք, համեղ, ավանդական գաթա, որը կարող եք նաև ձեռք բերել և տանել Ձեզ հետ:


Ներկայացնենք հիմնական ուտեստներից՝

Վանա փլավ ֊ տորթի տեսքով մատուցվող փլավ գառան մսով՝  համեմված Վանա խոհանոցի առանձնակի համ ու հոտով։ Մատուցվում է շեֆ- խոհարարի կողմից:

Ադանա – ուտեստ հորթի մեջքամսով եւ բուլղարական պղպեղների տեսականիով՝ համալրված ֆիրմային գաղտնիքներով: Սա էլ է մատուցվում խոհարարի կողմից, խորովածի նման՝ կրակներով:

Նարդի– խորովածի հավաքածու՝ բազմաբնույթ խավարտների համադրությամբ և սոուսների տեսականիով:

Դե ինչ, պետք է ասեմ, որ շատ տպավորված ենք թե՛ համային լուծումներով, թե՛ սպասարկումով: Շնորհակալ ենք Մարիային ծանոթության, լավ օրվա և գեղեցիկ հյուրասիրության համար:

https://www.facebook.com/gatapandok/

https://www.instagram.com/gatapandok/