ԱՄԵՆ ԻՆՉ «RUMBA GITANOS» ԽՄԲԻ ՄԱՍԻՆ

ԱՄԵՆ ԻՆՉ «RUMBA GITANOS» ԽՄԲԻ ՄԱՍԻՆ

Մեկ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբված երեք երաժիշտ, որոնք ստեղծեցին «Rumba Gitanos» խումբը: Ովքե՞ր են նրանք, որտեղի՞ց են գալիս և ո՞ւր են գնում. ManeHlog-ի հետ զրույցում այս և մի շարք այլ հարցերի պատասխանեց խմբի անդամ Արսեն Բաղդասարյանն, ով ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջը, անուհետև 2011-15թթ Երևանի Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիան: Երաժշտությամբ զբաղվում է մոտ 16 տարի, ունի երաժշտական երկու մասնագիտություն՝ երաժշտագետ և կիթառահար: Ավելի քան 7 տարի է, ինչ երաժշտական դպրոցներում կիթառ է դասավանդում և ունի միջազգային մրցույթների դափնեկիր աշակերտներ:
Խմբի ստեղծումը եղել է շատ պատահական: Սկզբում միասին նվագել են Արսենն ու Ալյոշան, իսկ ամիսներ անց հանդիպել են Մովսեսին և արդեն 5 տարի է, ինչ հիացնում են բոլորիս իրենց գեղեցիկ կատարումներով: Խմբի անվանումը պատահական ընտրվել է խմբի մենակատար Մովսեսի կողմից՝ Rumba Gitanos , իսկ կրճատ տարբերակն առաջարկել է Ալյոշան՝ RG MUSIC:

Խմբի անդամներն են՝

Կիթառ- Արսեն Բաղդասարյան
Վոկալ և կիթառ- Մովսես Խաչիկյան
Հարվածային գործիք (Cajon & bongos) – Ալյոշա

-Արսե՛ն, ի՞նչպես ձևավորվեց խումբը և որոնք էին խմբի առաջին քայլերը:

-2011թ. մայիսն էր, երբ հանդիպեցի Մովսեսին, (խմբի մենակատարը) և նկատելով մեր երաժշտական մտածելակերպի նմանություններն՝ առաջարկեցի երկուսով սկսել մի քանի կատարումներ փորձել համատեղ։ Բացի այդ, կիթառ նվագելուն զուգահեռ, նա նաև երգում էր, ինչը նույնպես նպաստեց մեր միավորմանը։

-Ո՞վքեր են «Rumba Gitanos» –ի անդամները և ի՞նչ սկուզբունքով են աշխատում:

Ամիսներ անց, իմ հրավերով, մեզ միացավ նաև մեր սիրելի Ալյոշան: Այն ժամանակ նա նվագում էր բոնգոս կոչվող հարվածային փոքրիկ գործիքով, իսկ արդեն բավականին ժամանակ անց, ունեցավ կախոն կոչվող իսպանական հարվածային գործիքը։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ մոտակա ժամանակներս մեր խումբը կունենա նոր կոնգա լատիաամերիկյան հարվածային գործիքը, որն ավելի կհարստացնի երաժշտական հնչողությունը՝ առավել ընդգծելով լատինաամերիկյան երաժշտարվեստի ռիթմիկ առանձնահատկությունները:


– Ձեր երգացանկում գերակշռում են իսպանական երգերը. հնարավոր է, որ հետագայում ձեր երկրպագուների համար հանդես գաք այլ երգացանկով կամ ու՞նեք սեփական երգեր:

Ինչ վերաբերվում է աշխատանքային սկզբունքներին և երգացանկի ընտրությանը, մենք ընտրում ենք այն երգերը կամ գործիքային ստեղծագործությունները, որոնք առավել սիրված են հանդիսատեսի կողմից, միևնույն ժամանակ ավելացնում ենք մեր ինտերպրիտացիան։ Ունենք նաև հայկական երգեր, ինչպես նաև մեր խմբի երգն իմ խոսքերով և երաժշությամբ:

– Հովանավորներ ու՞նեք, թե ձեր սեփական միջոցներով եք հանդես գալիս:

Հովանավորներ չունենք, մենք մեր սեփական միջոցներով ու փորձով ենք հասնում հաջողությունների:


– Ի՞նչ սկզբունքով եք ընտրում, թե որտեղ նվագել, դուք եք որոշում, թե՞ ձեզ առաջարկում են:

-Ժամանցային վայրերն ընտրում ենք կախված տեղի ունկնդրից և առաջարկներից: Առաջարկներն օր օրի ավելանում են, ինչը փաստում է, որ մեր խումբն արդեն սիրված ու ճանաչված է:

-Մտածե՞լ եք տեսահոլովակ նկարահանելու կամ համերգային ծրագրով հանդես գալու մասին:

-Որևէ տեսահոլովակում դեռ չենք նկարահանվել, բայց առաջիկայում այդպիսի պլաններ կան: Իսկ համերգի հետ կապված կարող եմ ասել, որ եթե մի օր ունենանք հովանավոր, այդ դեպքում չի բացառվում, որ հանդես կգանք մեր սեփական մենահամերգով:

– Վերջում, ի՞նչ նոր պլաններ ունեք, որոնք պատրաստվում եք իրագործել հետագայում :

Եվ վերջում, առաջիկա պլանների մասին փակագծերը դեռ չեմ բացում՝ թողնելով հանդիսատեսին անակնկալ:

Դե ինչ, եթե ցանկանում եք վայելել տղաների գեղեցիկ ու տարբերվող կատարումները, կարող եք գրել նրանց ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ տեղեկանալով, թե որ օրը որտեղ են հադես գալու, ինչպես նաև զանգահարել 055233705 հեռախոսահամարով:

ԱՄԵՆ ԻՆՉ «RUMBA GITANOS» ԽՄԲԻ ՄԱՍԻՆ

ԱՄԵՆ ԻՆՉ «RUMBA GITANOS» ԽՄԲԻ ՄԱՍԻՆ

ԱՄԵՆ ԻՆՉ «RUMBA GITANOS» ԽՄԲԻ ՄԱՍԻՆ

ԱՄԵՆ ԻՆՉ «RUMBA GITANOS» ԽՄԲԻ ՄԱՍԻՆ

ԱՄԵՆ ԻՆՉ «RUMBA GITANOS» ԽՄԲԻ ՄԱՍԻՆ

ԱՄԵՆ ԻՆՉ «RUMBA GITANOS» ԽՄԲԻ ՄԱՍԻՆ

ԱՄԵՆ ԻՆՉ «RUMBA GITANOS» ԽՄԲԻ ՄԱՍԻՆ