ԱՄԱՆՈՐՅԱ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «JUNIOR CLUB» - ՈՒՄ. «ԳՐԻՆՉԸ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐԸ»

Երեկ «Junior Club» մանկապարտեզում իսկական տոն էր: Ամանորի առթիվ կազմակերպվել էր ՙՙԳրինչը և ընկերները ՚՚ վերնագրով միջոցառում: Միջոցառումն անցավ ջերմ և ուրախ տրամադրությամբ : Երեխաները կարծես հեքիաթում լինեին: Նրանք երգեցին և պարեցին հերոսների հետ , իսկ վերջում Ձմեռ Պապի կողմից անակնկալ նվերներ ստացան:

«Junior Club»-ը հարմարավետ, գեղեցիկ, ժամանակակից մանկական զարգացման կենտրոն է՝ կրթական և զարգացման կատարելագործված մոտեցումներով և ծրագրերով: Այստեղ երեխաները ձեռք են բերում նախնական հմտություններ: Կենտրոնում կազմակերպվում են զարգացնող և ուսուցանող խաղ-պարապմունքներ, տոներ, ցերեկույթներ, բացօդյա խաղեր,ժամանակակից, անվտանգ և գեղեցիկ խաղահրապարակներում:

«Junior Club» –ի հիմնադիր Իրինա Բենգլյանի խոսքով մանկապարտեզը 6 տարի շարունակ բազմաթիվ երեխաների համար դարձել է հարազատ օջախ.

« Junior Club կենտրոնի երեխաները շրջապատված են փորձառու մանկավարժների հոգատարությամբ, անսահման ջերմությամբ և ծայրահեղ ուշադրությամբ: Մենք հստակ գիտակցում ենք այն մեծ պատասխանատվությունը, որը ստանձնել ենք, քանի որ երեխա կրթելը և երեխային հետագա կյանքին պատրաստելը շատ կարևոր գործ է: Այս կարևոր առաքելության հետ զուգահեռ, մենք նաև սոցիալական ծրագրեր ենք իրականցնում՝ օգնելով կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքներին և հաշմանդամություն ունեցող երեխաներին: Դեկտեմբերի 22֊ին կայանալիք աննախադեպ միջոցառումն իմ ասվածի վառ ապացույցն է: Ապագա հիմնադրամը նաև մեր աջակցության շնորհիվ այդ օրը մեծ տոն է պարգևելու երեխաներին: Կարապի լճում գեղասահքի օլիմպիական չեմպիոների մասնակցությամբ սառցե շոու է լինելու: Հազարավոր բառերի փոխարեն մենք պարզապես գործով ենք ցանկանում ապացուցել, որ բոլոր խնդիրները լուծելի են, ընդամենը պետք է ցանկություն և աշխատասիրություն, որպեսզի կարողանանք կառուցել լավ Ապագա բոլոր երեխաների համար»:

«Junior Club» մանկական զարգացման կենտրոնում խաղ-պարապմունքներով ուսուցանվում են ռուսերեն և անգլերեն: Այստեղ առաջնակարգ տեղ է տրվում ֆիզիկական, գեղագիտական, մտավոր ունակությունների զարգացմանը, տաղանդի բացահայտմանը, բարեկիրթ հաղորդակցմանը: Այդ նպատակով ընտրվել են 2-6 տարեկան երեխաների համար նախատեսված լավագույն զարգացնող ծրագրեր, որոնք ապահովում են սոցիալական, հոգևոր և մտավոր ներդաշնակ զարգացում: «Junior Club»-ը փոքրիկների համար մի յուրահատուկ կախարդական աշխարհ է, որտեղ նրանք շրջապատված են անսահման ջերմությամբ և հոգատարությամբ:

https://www.instagram.com/juniorclubyerevan/

https://www.facebook.com/JuniorClub2014/

Հասցե՝ ք.Երևան, Սասնա Ծռեր 2

Հեռ.՝ +374 10 70-70-01
+374 10 70-70-02