ZAZALAND ՄԱՆԿԱԿԱՆ ԱՅԳԻ, ԵՐԲ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ

21-րդ դարում ծնողների համար ամենակարևոր նախապայմաններից մեկը Երեխաների ժամանցի կազմակերպումն է:  Ինչ խոսք, ցանկացած փոքրիկի համար հեքիաթային ու անմոռանալի ժամանց ունենալն իրենց կյանքում ամենակարևորն է, այն էլ,  երբ կան ատրակցիոններ, ջրային խաղեր, կարուսելներ, քաղցրավեինքեր և այն ամենն, ինչ իրենց դարձնում է երջանիկ:
Ինչու՞ ZAZALAND
Պուրակի ստեղծողներն ու սեփականատերերը երկար ժամանակ չէին կարողանում կողմնորոշվել , թե ի՞նչ անուն կարելի է տալ այս հեքիաթային վայրին: Եվ ահա, ոգեշնչումը եկավ հանկարծակի. որոշեցին այն անվանել սիրելի տատիկի՝ Զարուհու պատվին, ում թոռնիկներն անվանում են ԶԱԶԱ: Գաղափարը դուր եկավ բոլորին, և այդպես ծնվեց ԶԱԶԱԼԵՆԴԸ:
Այսպես , այսօր Ձեզ պատմելու եմ ZAZALAND զվարճանքի վայրի մասին, որն արդեն 4 տարի է, ինչ դարձել է ծնողների ու փոքրիկների ամենասիրելի ժամանցի վայրը: Այստեղ հարմարավետ է, պահպանված է հիգիենայի բոլոր կանոնները, աշխատակիցները բարեհամբյուր են և պատրաստ են բավարարել նույնիսկ ամենաքմահաճ ծնողի ու փոքրիկի պահանջներն ու առաջարկները: Այստեղ ապահով է և շատ զվարճալի, իսկ այդ հարցում ես ինքս համոզվեցի, երբ նկարահանում էինք տեսանյութը: Օգտվեցի զվարճանքի համար նախատեսված բոլոր ատրակցիոններից, մոտիվացվեցի և հասկացա, թե ինչու են մեր բալիկները նախընտրում հենց ZAZALAND-ը: Ես հիացած եմ աշխատակիցների մտահոգ մոտեցմամբ և վարպետությամբ:  Այստեղ ցանկացած ծնող կարող է վստահել իր բալիկին, քանի որ ներսում սրտացավորեն աշխատում են կրթված, մակարդակով և իրենց գործին նվիրված մարդիկ: Բացի այդ, հենց իրենք՝  հիմնադիրները մշտապես  ZAZALAND-ում են և իրենց ուշադրությամբ փորձում են կարգավորել ցանկացած հարց:
ZAZALAND-ի  գործող ցառայություններից՝ 
– Ամենալավ մանկական այգին է Հայաստանում և առաջարկում է եվրոպական ստանդարտներին համապատասխան ատրակցիոններ:
– Այստեղ ապահով է, մաքուր, իսկական հեքիաթ է բոլոր փոքրիկների համար:
– ZAZALAND-ը՝  ընտանեկան բիզնես է, որտեղ սեփականատերերը պատրաստ են միշտ գրկաբաց եվ սիրով ընդունել իրենց փոքրիկ հյուրերին:
– Այստեղ կարող է Ձեր փոքրիկն անցկացնել իր ծննդյան օրը, մասնակցել անվճար շոուներին և ստաալ նվերներ:
– ZAZALAND-ում գործում է դայակի ծառայություն. կարող եք Ձեր փոքրիկին թողնել վստահելի ձեռքերում:
– Զվարճանքի վայրում կան տեսախցիկներ և թիկնապահներ: 
–  ZAZALAND-ում գործում են մի շարք կանոններ, որոնց պետք է պարտադիր հետևել՝ ըստ աշխատակցի ցուցումների: 
ZAZALAND-ում գործում են նաև ծննդյան փաթեթներ

Ծննդյան միջոցառումների նոր, հարմարավետ փաթեթ սկսած 5000 դրամից

Փաթեթը ներառում է՝ 3 ժամ անսահմանափակ ատրակցիոններ՝ 5000 դրամ 1 անձը
+ 1 ուղեկցող աշխատակից

Ինչպես նաև սննդի 3 մենյու՝

Մենյու՝ 2000 դր
Պիցցա
Կարտոֆիլ ֆրի
Բնական հյութ

Մենյու՝ 3000 դր
Հավի փայտիկով խորոված
Պիցցա
Բնական հյութ
Հաց
Պաղպաղակ

Մենյու՝ 5000 դր
Խորոված ճուտ
Պիցցա
Հաց
Բնական հյութ
Պաղպաղակ
Մրգի տեսականի

Մենյուների տարբերակները գործում են 7 և ավել անձի դեպքում։

Ծնունդները Zazaland-ում հեքիաթային են՝  շնորհիվ հիանալի, համեղ սննդի, ծնողներին հարմարավետ ծառայությունների, մաքրության և որակյալ ատրակցիոնների:

Ուրախ, աղմկոտ և համեղ փաթեթներ դպրոցականների համար։
Այցելեք Զազալենդ մանկական այգի դասարանով՝ հատուկ փաթեթներով Փաթեթ Դասարանով- 4000 դր․ Ներառում է 2 ժամ անսահմանափակ ատրակցիոններ + փոփ-կորն կամ քաղցր բամբակ
Փաթեթ Դասարանով – 6000 դր․ Ներառում է 2 ժամ անսահմանափակ ատրակցիոններ + նագեթս Փաթեթները գործում են երկուշաբթիից ուրբաթ օրերին` 11։00-18։00 1 փաթեթը նախատեսված է մեկ անձի համար։ Փաթեթները հասանելի են 10 և ավել դպրոցականների խմբի համար Երեխանեե՜եր, գնացինք․․․ Մանրամասների համար զանգահարել՝ 055226228
————————————————————————————————————————————–
  Դե ինչ, սիրելի ընթերցողներ, ծնողներ , փոքրիկներ… ես ուղղակի հպարտորեն ցանկանում եմ բոլորիդ խորհուրդ տալ մշտապես լինել  ZAZALAND-ի հյուրն ու բարեկամը, քանի որ այստեղ  Դուք կարող եք կազմակերպել Ձեր ուրախ , գունավոր ու հեքիաթային ժամանցը: Այտեղ շաբաթվա որևէ օր անպայման տեղի է ունենում անվճար շոու, գործում են տարբեր փաթեթներ, հետաքրքիր միջոցառումներ: Դե ինչ, հիմա կարող եք դիտել մեր գունավոր լուսանկարները, իսկ տեսանյութը կտեղադրենք քիչ ուշ:
ZAZALAND մանկական այգի, երբ կատարվում են փոքրիկների երազանքները:
Հասցե՝ Իսահակյան 41 (Օղակաձև այգու առաջին հատված, Պոպլավոկ սրճարանի հարևանությամբ)
Հեռ.՝055 226228