‹‹YEREVAN MALL››-ՈՒՄ ԽԱՂԱՐԿՎԵՑ 2 IPHONE 8 PLUS. ՇԱՀԵՑԻՆ ՎԱՌԼԱՄ ՊԱՊԻԿՅԱՆՆ ՈՒ ՋԵՄՄԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

Հաճելի երաժշտություն, բարձր տրամադրություն,սպասված անակնկալ և երկու հաջողակ. այս ամենն    ապահովել էր ‹‹Yerevan Mall››-ը:

Նոյեմբերի 30-ին ‹‹Yerevan Gallery››-ում տեղի ունեցավ iPhone 8 Plus սմարթֆոնների խաղարկությունը: 6 և 7 ամյա Արաները  ընտրեցին այն երկու հաջողակին, որոնք ստացան մրցանակները: Իսկ հաճելի երաժշտությունն ապահովում էր DJ Ալենը:

Սմարթֆոնների նախորդ խաղարկությունը  տեղի էր ունեցել նոյեմբերի 16-ին:  Դրա համար պարզապես պետք էր 10 հազար դրամի միանվագ  գնումներ կատարել  ‹‹Yerevan Gallery››-ից և գրանցվել խաղարկությանը:

Առաջին հաջողակը  Վառլամ  Պապիկյանն էր, ով  ‹‹Yerevan Gallery››-ում գործող  ‹‹Emilio Guido›› խանութից  կոստյում էր գնել :

‹‹Գնումը կատարել եմ այսօր և գրանցվել խաղարկությանը: Անսպասելի էր, բայց հաճելի››,-մեզ հետ զրույցում ասաց Վառլամը:

Օրվա երկրորդ հաջողակը  Ջեմմա Համբարձումյանն էր:

‹‹Նվեր էինք ստացել գրքույկ, որի մեջ կային բազմաթիվ կտրոններ, որոնցից օգտվեցինք և այսօր iPhone 8 Plus-ն արդեն մերն է››,-նշեց Ջեմման ՝ անկեղծանալով, որ   հաճախ չեն  նման խաղարկությունների մասնակցում և հավատում, սակայն , քանի որ բալիկի են սպասում, այս անգամ հավատացին հրաշքների և այն  իրականացավ:

Ջեմման բոլորին մաղթեց մասնակցել   խաղարկություններին և հավատալ, որ գուցե, այդ օրն ինքն է լինելու հաջողակը, ինչպես իր դեպքում եղավ:

‹‹Նոյեմբերի 1-ից մեկնարկել էինք  iPhone 8 Plus-ների խաղարկությունը, երկուսը խաղարկեցինք նոյեմբերի 16-ին, մյուս երկուսը՝ այսօր: Խաղարկության համար հաճախորդները կարող էին միայն  ‹‹Yerevan Gallery›› խանութներից կատարել 10 հազար դրամի գնումներ և յուրաքանչյուր 10 հազար դրամի դիմաց ստանալ   կտրոններ և մասնակցել խաղարկությանը: Այսքանով ‹‹Yerevan Gallery››-ի այս տարվա  խաղարկությունները կավարտվեն: Արդեն սկսելու ենք ամանորյա միջոցառումները››,-նշեց ‹‹Yerevan Mall››-ի միջոցառումների և վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին ‹‹Yerevan Mall››-ում  տեղի է ունենալու ամանորյա լույսերի միացման արարողությունը, որի  ժամանակ սպասվում է հանդիպում Ձմեռ Պապի հետ,  հեքիաթային հրավառություն, տաք գլինտվեյնի և անուշահամ թեյի հյուրասիրություն,  տոնական միքսեր DJ-ից, լուսանկարիչ, ինչպես նաև այլ անակնկալներ:

‹‹Ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում շաբաթ օրերին ունենալու ենք միջոցառումներ՝ մանկական մյուզիքլի, կրկեսային ներկայացումների տեսքով: Շատ լավ միջոցառում ունենք, որը կոչվում է ‹‹Be Santa››, որն իրականացնում ենք  ‹‹Coca Cola››-ի հետ:  Ունենալու ենք Ձմեռ պապ, որը հանգստյան օրերին պտտվելու է ‹‹Yerevan Mall››-ում և քաղցրավենիք է բաժանելու բալիկներին: Լինելու են նաև ֆոտոսեսիաներ››,-ասաց նա:

Ինգան նաև հավելեց, որ դեկտեմբերի 1-ից սկսած, ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին  ‹‹Yerevan Mall››-ը  կաշխատի մինչև 23:00-ն:

Ի դեպ,  խաղարկությանը  Ինգա Մուրադյանը ներկայացել էր  ‹‹s.Oliver›› գերմանական բրենդի հագուստներով:

‹‹Գեղեկցուհի Ինգան ներկայանում է  մեր խանութի բրենդային լուքով: Այս սեզոնի համար ստացել ենք բարձր որակի մշակմամբ  բուրդ և քաշմիր, որոնք արդուկի կարիք չունեն և բացարձակ չեն քորքոտում: Ունենք գունային լայն տեսականի: Տղամարդկանաց հավաքածուում էլ ունենք   բրդային գեղեցիկ տեսականի: Համեցեք, օգտվեք… սպասում ենք Ձեզ››,- նշեց խանութ սրահի ներկայացուցիչը: