«WID» (Write it down) English Laboratory. ՓՈՐՁԵԼ ԵՄ ՍՏԵՂԾԵԼ ՎԱՅՐ, ՈՐԸ ԿՍՏԻՊԻ ՔԵԶ ՄՈՏԻՎԱՑՎԵԼ ՈՒ ԳՆԱԼ ԱՌԱՋ

IMG_0776-05-12-17-09-13
21-րդ դարում  օտար լեզվի և, հատկապես, անգլերենի իմացությունը դարձել է մեր կյանքի ամենակարևոր բաղադրիչներից մեկը, առանց որի շփումը կամ աշխատանք գտնելը Հայաստանում դարձել է անհնարին: Այսօր բազմաթիվ են լեզվի կենտրոնները կամ դասավանդողները, որոնք փորձում են անգլերենի մակարդակը Հայաստանում հավասարեցնել Հայերենին:
Այսպես,  Ձեզ կպատմեմ «WID»  (Write it down) English Laboratory-ի մասին. այն ոչ միայն անգլերենին  լավ տիրապետելու  միջոց է,  այլև վայր է, որտեղ կարող եք մասնակցել սեմինարների, կինոդիտումների, ինչպես նաև անցկացնել Ձեր օրը՝  լավ ու մոտիվացնող միջավայրում:
WID -ի  հիմնադիրը Նանա Աբրահամյանն է, ով առանց անգլերենի իր կյանքը չի էլ պատկերացնում.
IMG_2571-05-12-17-09-12
 
«Երկար տարիներ ապրել եմ Լեհաստանում և դպրոց հաճախել եմ թե՛ այնտեղ, և թե՛ Հայաստանում: Դեռ մանկուց սիրել եմ անգլերենն ու այսօր արդեն այն ինձ համար, թե՛ միջոց է մարդկանց հետ շփվելու, ճանապարհորդելու, և թե՛ ապրելակերպ ու աշխատանք: Վ․Բրյուսովի անվ․ պետական լեզվահասարակագիտական համլասարանում սովորելու ընթացքում մասնակցել եմ բազմաթիվ թարգմանչական աշխատանքների, ինչպես նաև հասցրել եմ դասավանդել անգլերեն՝ նույն համալսարանում՝ «Դասավանդում են բրյուսովցիները» ծրագրի շրջանակներում։
Նանային ճանաչող յուրաքանյուր մարդ գիտի, որ նա սիրում է դասավանդել՝ հատկապես երեխաներին:
«Տարիներ շարունակ դասավանդելու ընթացքում, շատ ու շատ աշակերտներ պնդում էին, որ ստեղծեմ մի կենտրոնն ու  մեծացնեմ աշխատանքիս մասշտաբը: Ինքս կատարելությանը ձգտող մարդ եմ և ցանկացած գործ սկսում եմ միայն այն պահին, երբ իսկապես պատրաստ եմ»։
WID – ը ստեղծելիս Նանայի համար ոգեշնչման աղբյուր միշտ եղել է ճանապարհորդելը. 
 «Թե՛ «WID»  (Write it down)  անունը, և թե՛ ամբողջ միտքն այն ստեղծելու առաջացավ վերջին ճանապարհորդությանս ընթացում։ Փորձել եմ ստեղծել օրիգինալ և չկրկնվող վայր, որը բոլորին կստիպի  գնալ առաջ, զարգանալ, ստեղծել թարմ մտքեր և ,իհարկե, այդ ամենն անգլերենի օգնությամբ»։
IMG_2567-05-12-17-09-12
 
WID – հիմնական գործառույթներն ու նպատակը.
WID-ն առաջարկում է անգլերենի անհատական պարապմունքներ՝ տարիքային բոլոր խմբերի համար։ Ինչպես նաև, պարապմունքներին զուգահեռ, մասնակցություն սեմինար-վարժանքների և ֆիլմդիտում-քննարկումների (միայն անգլերենով)։
Լեզվին տիրապետելուց հետո՝  WID-ն առաջարկում է անցնել պրակտիկա՝ իր հետ  համագործակցող կազմակերպություններից մեկում։ Ամռանն էլ հնարավոր կլինի մեկնել արտերկիր՝ ամառային դպրոց։
«Պետք է նշեմ, որ անգլերեն սովորելուց բացի մեզ կարող են դիմել արդեն լեզվին տիրապետող մարդիկ՝ օգտվելու վերոնշյալ ծառայություններից։ Բացի այդ,  այժմ WID- ը փնտրում է ուսուցիչ՝ անցկացնելու անգլերենի անհատական պարապմունքներ։ Կարող են դիմել նրանք, ովքեր իրենց համարում են էներգիայով լի, պարտաճանաչ են և միշտ պատրաստ  են  օգնել իրենց սեփական մտքերով»։
WID – We Are Never Enough Of English
Հեռ. – 077881702