TERESS-Ի ՆՈՐ՝ ԱՇՈՒՆ-ՁՄԵՌ 2018 ՀԱՎԱՔԱԾՈՒՆ.(TERESS & ManeHblog. NEW PHOTOSHOOT)

10556505_725109484214552_3292893572498551507_n

Օրեր առաջ ոճաբան Թերեզա Ղարաբաղցյանի հետ միասին նկարահանեցինք գեղեցիկ ֆոտոպատմություն, որտեղ  ներկայացնում եմ TERESS brand-ի նոր ՝ աշուն- ձմեռ 2018 հավաքածուն:

Ըստ  Թերեզայի՝ նորաձևությունը միայն գործվածքների, ձևվածքների, գույների մասին չէ, այն ավելին է, քան պարզապես ՛՛ինչ հագնել այսօր՛՛-ը: Այն նաև ժամանակի ազատության, վարքագծի, ձգտումների, աշխարհընկալման մասին է:

Հենց դա էլ փաստում է, որ  TERESS-ը կրում է հենց այս   կարգախոսը. ՛՛ ավելին, քան հագնվելն է՛՛/ ՛՛ More than dressing’’:

Պատասխանելով իմ  այն հարցին, թե ինչն է այս սեզոնին նորաձև և թրենդային, Թերեզան ասաց, ո նորաձևությունը ընտրության շատ լայն հնարավորություն է տալիս:

«Նշել, թե նորաձև է այս կամ այն գույնը, ձևվածքը, գործվածքը՝ փոքր ինչ կոռեկտ չի հնչի, կարծում եմ: Այսօր ոճերի, գույների, ձևվածքների համադրությունների այնքան լայն հնարավորություն ունենք, որ երևի երբևէ չի եղել:Թե ինչ տեսքով դուրս գալ տանից, կախված է, թե ուր ես գնում, բառիս բուն և փոխաբերական իմաստներով: Այսինքն , թե ինչ ձգտումներ ունես այդ պահին և այդ օրը»,- ասաց Թերեզան՝ ավելացնելով, որ միաժամանակ այս սեզոնի նորաձևությունը պահանջում է թվացյալ անփութություն:

«Այսինքն՝ շրջապատողների մոտ կարելի է տպավորություն թողնել, որ երկար չես կենտրոնացել հագ ու կապիդ վրա, և հագիդ այն է, ինչ պատահել է: Այո՛, շարունակում են նորից ակտուալ մնալ լայն ձևվածքները, շատ աչքի չնկնող նախշերը (պրինտերը), վանդակները, գծերը … չկա որևէ գունային սահմանափակում: Խնդիրը արդեն համադրությունների մեջ է»:

Դե ինչ, կարծում եմ Թերեզան  մանրամասնորեն ձեզ պատմեց և ներկայացրեց, թե ինչ է նորաձևությունը և որոնք են հիմնական գաղտնիքները, որոնցով պետք է առաջնորդվել հենց այս սեզոնին: Իսկ ես Ձեզ սիրով ներկայացնում եմ ManeHblog-ի և TERESS-ի համատեղ առաջին աշխատանքը:

Գեղեցիկ լուսանկարների համար շնորհակալություն ենք հայտնում լուսանկարիչ՝ Քնարիկ Ավետիսյանին

https://www.facebook.com/teress.fashion/

https://www.instagram.com/__teress__/?hl=en

IMG_6616 IMG_6623 IMG_6628 IMG_6630 IMG_6644 IMG_6649 IMG_6660 IMG_6672 IMG_6674 IMG_6710 IMG_6711 IMG_6722 IMG_6728 IMG_6742 IMG_6764 IMG_6765