SunD` ՁԵՐ ԲԱԺԻՆ ԱՐԵՎԸ. HEURISTIC INNOVATIONS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

tempicon

Վերջերս  Heuristic Innovations ընկերությունը ստեղծել է նորարարական ծրագիր՝ SunD, որը թույլ է տալիս հեշտորեն կառավարել Ձեր երեխաների կողմից ստացվող D վիտամինի քանակը: Այն համարվում է Heuristic Innovations ընկերության ստարտափը(startup):

SunD-ի կողմից իրականացվող հիմնական գործառույթների և հետագա նպատակների ու ծրագրերի մասին խոսեցի  Heuristic Innovations ընկերության project manager Սերգեյ Հարությունյանի հետ:

-Ամեն ինչ սկսվել է զբոսանքից: Մեր ընկերության հիմնադիր Վահագն Հակոբյանին երկու տարի առաջ երեխաների հետ ամենօրյա զբոսանքների ժամանակ տանջել է այն հարցը թե արդյո՞ք երեխաները օպտիմալ D վիտամինի պաշար են ստանում այս զբոսանքներից, և թե ինչպե՞ս այն կարելի է վերահսկել: Այդ իսկ պատճառով մի գաղափարի շուրջ են հավաքվել բարձր որակավորմամբ կենսաֆիզիկայի, ֆիզիկայի և ծրագրավորման մասնագետներ, և ստեղծվել է SunD-ն:

6_ru

-Ի՞նչ է իրենից ներկայացնում SunD-ն և ո՞րն է նրա հիմնական նպատակը:

-SunD -ն ծրագրային հավելված է և բացարձակապես աշխատում է օֆֆլայն ռեժիմում: Բջջային հեռախոսի ֆոտոխցիկի միջոցով՝ ֆիքսելով տվյալ պահին արևը, այն գերճշգրիտ հաշվարկում է օպտիմալ ժամանակահատվածը՝ երեխայի արևի տակ գտնվելու համար: SunD-ն օժտված է <<sun finder>> գործիքով ինչի շնորհիվ այն աշխատում է նաև ամպամած եղանակին: Այն չի պահանջում լրացուցիչ սարքավորումներ՝ ամեն ինչ մեկում և միշտ ձեռքի տակ: Ահա թե  ինչի շնորհիվ SunD -ն միակն է իր տեսակի մեջ ողջ աշխարհում:

3_ru

-Ի՞ նչպես ներբեռնել SunD -ն

Այժմ SunD -ն հնարավոր է գտնել միայն indiegogo կայքում և մենք ունենք մեր հայրենակիցների աջակցության կարիքը, որպեսզի այն ավելի լայն տարածում գտնի միջազգային հարթակում: Նախատեսված է ծրագիրն դարձնել հասանելի նաև android համակարգով աշխատող հեռախոսների համար(Այն դեռ միայն IOS համակարգերի համար է): Ինչպես նաև պատրաստված է մեծահասակների համար նախատեսված SunD -ի նախնական մոդելը, որը նույնպես պետք է ավարտին հասցնել:

Եվ ինչպես մեր կարգախոսն է ասում.

SunD ՝ Ձեր բաժին արևը:

https://www.indiegogo.com/projects/sund-innovative-app-determines-vitamin-d-for-kids-health-innovation#/

https://www.facebook.com/sundmobi/

http://sund.mobi/

https://www.youtube.com/watch?v=CPdPtMbByHU

https://www.youtube.com/watch?v=fG74J9llaoA

Հեռ.- +37477442222 , 096333365

2_ru 4_ru DSC_5847.jpg2 5_ru