SCRUBELLA ԽՆԱՄՔԻ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՆԱԵՎ MASHROOM MULTIBRAND -ՈՒՄ

Բնական խնամքի միջոցների SCRUBELLA ապրանքանիշի նկատմամբ միշտ անտարբեր չեմ եղել, քանի որ այն ունի գեղեցիկ ու գունավոր դիզայն, իսկ որակի մասին համոզվեցի օրեր առաջ:

Հայ արտադրողների և դիզայներների Armenian Brands  հարթակում տեղակայված MASHROOM MULTIBRAND ցուցասրահում  օրերս ներկայացվեց  SCRUBELLA ապրանքանիշը, որի հիմնադիրն է  Հասմիկ Գևորգյանը: Հասմիկը մասնագիտությամբ հագուստի մոդելավորող է, իսկ խնամքի միջոցներով հետաքրքրվելն ու ուսումնասիրելն, ինչպես ինքն է ասում, պարզապես եղել է հոբբի: Սակայն, որոշ ժամանակ անց, Հասմիկը հասկացել է, որ հոբբին կարող է վերածվել աշխատանքի, հատկապես, որ մեր ժամակներում շեշտը դրված է խնամքի վրա:

Խնամքի միջոցների շարքում կարող եք գտնել դեմքի և մարմնի մաշկի, ինչպես նաև մազերի և թարթիչների ու հոնքերի խնամքի համար նախատեսված միջոցների լայն տեսականի։

Համիկը մեզ համար պատրաստել էր գեղեցիկ նվերներ,  գունավոր ու համեղ հյուրասիրություն: Արդեն իսկ հասցրել եմ օգտագործել մի քանիսը…. SCRUBELLA-յի փաթեթավորումը համապատասխանում է նաև որակին: