PETOOR & ANNA MIRZOYAN. HAUTE COUTURE ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐԻ ԿԱՊՍՈՒԼԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒ

Petoor&AnnaMirzoyan

Գարնանային տոներին ընդառաջ Petoor և Anna Mirzoyan ապրանքանիշերը ստեղծել են համատեղ haute couture աքսեսուարների կապսուլային հավաքածու: Love & Live հավաքածուն ներառում է բանալիների կախիչներ, փոքրիկ դրամապանակներ, երեկոյան clutch-եր՝ ստեղծված կոլաժային լուծումներով:

Որքան էլ առաջին հայացքից պարզ թվա գարնան տոներին նվիրված հավաքածու ստեղծելու գաղափարը սիրո փառաբանումը խորհրդանշող սրտային թեմատիկայով՝ վստահեցնում ենք, որ մեր նոր համագործակցությունը հաճելիորեն կզարմացնի և հուսով ենք, որ կսիրվի ձեր կողմից: Petoor դեռատի աղջիկը կամ սեթևեթ տրամադրությունը պահպանած, բայց արդեն կայացած կինը տոնում է գարունը, իր կերպարի մեջ չի վարանում վառ աքսեսուարներ օգտագործելուց: Եթե ձևն ու ուրվագիծը թեթևություն են փոխանցում, ապա բնական կաշին խոսում են անգամ թեթև գաղափարին գիտակցված և հեռատեսորեն տրամադրված մոտեցման մասին: Աննա Միրզոյանի դիզայներական լուծումների շնորհիվ բանալիների կախիչը, փոքրիկ դրամապանակը, երեկոյան clutch-ը կամ ամենօրյա պայուսակը միաժամանակ հարմարավետ են և յուրօրինակ՝ պահպանելով ձեռագործ աշխատանքների շունչը յուրաքանչյուր նմուշի մեջ:Այս ամենին ավելացնենք այն, որ ողջ հավաքածուն իհարկե ստեղծված է հայկական հումքով և աշխատանքին մեր յուրահատուկ վերաբերմունքի ապացույցն է:

Love & Live կաշվե աքսեսուարների Petoor & Anna Mirzoyan ապրանքանիշների համատեղ հավաքածուն արդեն հասանելի է 5Concept դիզայներական հագուստի խանութ-սրահում ևԵրևան Մոլում գտնվող Petoor&Zgest վաճառասրահում:

IMG_3989 IMG_3991 IMG_3994 IMG_3996 IMG_3998 IMG_4001