PASTICCERIA CAKE BOUTIQUE ` ՎԱՅԵԼԵՔ ԱՄԵՆԱՀԱՄԵՂ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔՆԵՐՆ ՈՒ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 67 ՀԱՍՑԵՈՒՄ

Ողջույն սիրելի հետևորդներ… այսօր կպատասխանեմ Ձեր այն հարցին, որն ինձ ամենից շատ եք հղում. ո՞րտեղ վայելել  իսկական սուրճ , սառը թեյեր, կոկտեյլներ և համտեսել  տարբերվող քաղցրավենիքներ: Դե ինչ, պետք է ուրախությամբ փաստեմ, որ օրեր առաջ ինձ համար բացահայտել եմ վայր, որը և՛ սրճարան է, և խանութ-սրահ, որտեղից կարող եք պատվիրել նաև տարատեսակ քաղցրավենիքներ:

Pasticceria Cake Boutique / Հանրապետության 67

Pasticceria Cake Boutique– ը բացվել է 2005 թվականին և, մինչ այժմ, հայտնի է որպես հարմարավետ և հյուրընկալ վայր, որտեղ հաճախում են  հավատարիմ հաճախորդներ, ինչպես նաև բացահայտում է զբոսաշրջիկների համար:  Pasticceria Cake Boutique-ն  արդեն երկար տարիներ շարունակում է գոհացնել նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդին:

Pasticceria Cake Boutique ներկայանում է տարատեսակ թխվածքներով ու տոնական տորթերով` պատրաստված բացառապես բնական և թարմ հումքով: Հաճախորդների համար հնարավորություն է ստեղծել վայելելու նրբահամ հրուշակեղենն ու իտալական սուրճը  “Pasticceria Cafe” փոքրիկ գողտրիկ սրճարանում, որը գտնվում է խանութի երկրորդ հարկում: Սրճարանում կարող եք  վայելել տարատեսակ ըմպելիքներ, ինչպես նաև քաղցրավենիքի լայն տեսականի:

Բացի այդ, կարևոր է նշել, որ Pasticceria Cake Boutique-ում  յուրաքանչյուր պատվերին տրվում է անհատական մոտեցում՝  աշխատելով գոհացնել պատվիրատուի նախասիրությունը և  ճաշակը:  Կարող եք կիսվել  ձեր գաղափարներով և թույլ տալ հմուտ մասնագետներին  կյանքի կոչել դրանց:

Ի դեպ, այսուհետ Pasticceria Cake Boutique-ում կարելի է ունկնդրել բարձրաճաշակ երաժշտություն և մասնակցել հետաքրքիր միջոցառումների: Միջոցառումների մասին նախօրոք կարող եք տեղեկանալ՝ հետևելով Pasticceria Cake Boutique-ի ֆեյսբուքյան և ինստագրամյան պաշտոնական էջերից:

Pasticceria Cake Boutique  աշխատում է որակն ու ճաշակը գնահատող հաճախորդների համար և առաջնորդվում է այս կարգախոսով՝   Համեղ և պարզDelicate & simple – this is our credo / Наше кредо – изысканность в простоте :

Խորհուրդ եմ տալիս բոլորիդ անպայման այցելել Pasticceria Cake Boutique և բացահայտել Ձեզ համար ժամանցի ամենալավ վայրերից մեկը մեր քաղաքում:

Հասցե- Հանրապետության 67

Հեռ. –  (010) 566373 / (095) 566 – 373

https://pasticceria.am/ru/

https://www.facebook.com/pg/pasticceria.am/about/?ref=page_internal

https://www.instagram.com/pasticceria_armenia/