PANATSEA CAFE & RESTAURANT-ՈՒՄ ՆՇԵՑԻՆՔ MASHROOM.AM-Ի ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 7 ԱՄՅԱԿԸ

Հիշում եմ, երբ բլոգիս պաշտոնական բացումը պետք է նշեի, իմ ամենակարևոր հյուրը բլոգեր Mashroom-ն էր, նույն ինքը՝ Մարիաննա Քաբաբյանը: Մաշան միակ ու առաջին fashion blogger-ն է եղել, ում տարիներ շարունակ հետևել են Երևանի նորաձև աղջիկները: Շատ եմ սիրում նրա աշխատասիրությունը, բարիությունն ու  մարդկանց միշտ օգնելու պատրաստակամությունը:

Օրերս, Panatsea  ռեստորանում նշեցինք Մարիաննայի բլոգի հիմնադրման 7 ամյակը և նրա տարեդարձը: Mashroom-ին շնորհավորելու էին եկել իր հարազատները, ընկերներն ու գործընկերերը, հետևորդները , ովքեր 7 տարի շարունակ հետևել են նրա գործունեությանը:

Վայելեցինք Voskevaz գինու գործարանի յուրահատուկ գինիները, Առողջ Սնունդի կողմից պատրաստված ֆրանսիական մակարունները և այս ամենը երգիչ Սևակի գեղեցիկ կատարումներով համեմված: