«OPERA SUITE» HOTEL-Ը ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ 13 LOUNGE BAR-Ը

Անկեղծ ասած, երբ ինձ հարցնում են, թե քաղաքում ո՞րտեղ կարելի է լավ ժամանց անցկացնել, առաջին վայրը, որ մտքիս գալիս է՝ «OPERA SUITE» HOTEL-ի 13-րդ հարկում գտնվող լաունջ բարն է. իսկ հիմա էլ ավելի վստահորեն խորհուրդ կտամ ընկերներիս, քանի որ այն վերաբացվել է  «13 LOUNGE BAR» անվանմամբ և ունի մի շարք դրական փոփոխություններ:

«OPERA SUITE» HOTEL -ը  մեր քաղաքում դարձել է սիրելի վայր ոչ միայն օտարերկրացիների  լավ հանգստի , այլև գիշերային կյանքի, երեկույթների , ժամանցն անցկացնելու համար, որտեղ վերջիններս կարող են վայելել օրիգինալ ու տարբերվող խմիչքներ, երաժշտություն և յուրօրինակ ուտեստներ:

Նշեմ, որ մինչ այժմ, որպես ժամանցի վայր, այն կառավարվում էր այլ ընկերության կողմից, սակայն հիմա «OPERA SUITE» HOTEL-ը  ստանձնում է սիրված վայրի գործունեությունը՝ ներկայանալով «13 LOUNGE BAR»  անվանմամբ: Այն առանձին տարածք է , որը գտնվում է հյուրանոցի 13-րդ հարկում:

Ժամանցի վայրն  առանձնանում է իր ինտերիերով, քաղաքին նայող գեղեցիկ տեսարանով, լաունջ երաժշտությամբ, էկզոտիկ խմիչքներով և , ի վերջո, միակ վայրն է մեր քաղաքում, որտեղ կարելի է պարել և վայելել օրը մինչ ուշ գիշեր:

Հյուրանոցի գլխավոր տնօրեն Մահմուդ Սաադ Ահմեդը մեզ հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր հյուր իրենց համար առանձնահատուկ է. տնօրենն ասաց, որ  13-ը փակ ակումբ է և  մուտքն ազատ է միայն ակումբի քարտատերերի համար, սակայն վերջիններս կարող են գրանցել ևս  5 այլ հյուրի՝ իրենց քարտով:

Իր հերթին, «OPERA SUITE» HOTEL  -ի սննդի բաժնի տնօրեն Բակուր Գրիգորյանը ողջունեց բոլորին և ասաց, որ այսուհետ սիրելի ժամանցի վայրը կկառավարվի հենց հյուրանոց-ի կողմից՝ վերաբացվելով  «13 LOUNGE BAR»  անվանմամբ:

«Շատ փոփոխություններ չենք արել կախված ինտերիերի հետ. պարզապես կասեմ, որ  նոր ընտրված և վերապատրաստված աշխատակազմը պատրաստ է սիրով ընդունել իր հյուրերին: Նշեմ, որ շուտով կունենանք նոր մենյու, ինչպես նաև կլինեն նոր միջոցառումներ, հետաքրքիր անակնկալներ, որի շնորհիվ լաունջ բարը պահպանելով իր հաճախորդներին, վստահ եմ, որ ձեռք կբերի նաև այլ հավատարիմ հաճախորդներ», – ավելացրեց հյուրանոցի սննդի բաժնի տնօրենը:

Նշեմ, որ քարտապան չհանդիսացող անձիք նույնպես հնարավորություն ունեն այցելել  «13 LOUNGE BAR»՝  հանրության համար բաց միջոցառումների ժամանակ՝ խիստ Face Control անցնելու դեպքում: LOUNGE BAR-ը բաց է ամեն օր ժամը 19:00-ից մինչև վերջին այցելուն՝ բացի երկուշաբթի և երեքշաբթի օերերից:

Դե ինչ, կրկին շնորհավորում եմ բոլորիս, քանի որ այս դրական փոփոխություններն արված են մեր քաղաքի բնակչության, օտարերկրացիների  և այն մարդկանց համար, ովքեր գնահատում են լավ ժամանցը:

Հեռ. : 096 201 – 060

Հասցե: Բաղրամյան 1

FACEBOOK

https://www.facebook.com/OperaSuiteHotel/

https://www.facebook.com/thirteenloungebar/

INSTAGRAM

https://www.instagram.com/13loungebar/?hl=ru