NAIRIAN ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂԱՐԿԵՑ ՑԵՐԵԿԱՅԻՆ ՇԻՃՈՒԿ՝ ՎԱՅՐԻ ՄԱՍՈՒՐԻ ԿՈՐԻԶԱՅՈՒՂՈՎ

NAIRIAN հայկական կոսմետիկայի հայտնի ապրանքանիշը, օրերս,  մեզ ներկայացրեց իր նոր հակատարիքային բանաձևը. ցերեկային շիճուկ՝ վայրի մասուրի կորիզայուղով։

2012-ին հիմնադրված Նաիրիանը առաջին հայկական բնական կոսմետիկա արտադրող ընկերությունն է, որն իր բանաձեւերը ստեղծում է արոմաթերապիայի սկզբունքների եւ մանրակրկիտ գիտական հետազոտության վրա: Ընկերությունը մշակել է կոսմետիկական լուծումների համապարփակ շարք մաշկի բոլոր տեսակների եւ խնդիրների համար: Դրանք երբեւէ չեն պարունակում վնասակար քիմիական նjութեր, արհեստական բույրեր կամ ներկեր: Բաղադրիչների շուրջ 70%-ը ստացվում է Նաիրիանի էկոլոգիապես մաքուր տնտեսությունից մինչեւ 100կմ. շառավղով տարածքից: Ընկերության հիմնադիրներ Արա և Անահիտ Մարկոսյանները հայրենադարձներ են, ովքեր մինչ այդ 23 տարի ապրել և աշխատել են ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում: Վերամշակումն ու վերօգտագործումը, ինչպես նաեւ գյուղական համայնքի կառուցումն ու աշխատատեղերի ստեղծումը Նաիրիանի աշխատաոճի հիմնարար սկզբունքներն են:

Նաիրիանն ընդլայնում է հայկական կոսմետիկայի ընտրանին՝ առաջարկելով հերթական նորարարությունը․ Հակատարիքային ցերեկային շիճուկ վայրի մասուրի կորիզայուղով: Այսօր այս նոր ստեղծագործությունը հասանելի է միայն ընկերության երևանյան բուտիկներում, սակայն շուտով այն կներկայացվի նաև մի շարք միջազգային շուկաներում՝ տարբեր ազգությունների սպառողներին ներկայացնելով հայկական բարձրակարգ ու արդյունավետ նոր արտադրանքը։ Նոր հակատարիքային բանաձեւում շեշտադրված են հայկական լեռնաշխարհին հատուկ բաղադրիչներ․ համադրված են մասուրի, ծիրանի կորիզայուղերը, դամասկյան վարդի եթերայուղը: Հարթեցնող եւ պաշտպանող ցերեկային շիճուկը խթանում է մաշկի սնուցումը՝ մաշկին փոխանցելով կենսատու վիտամիններ A և C, օմեգա 6, օմեգա 3, կարոտինոիդներ, տրետինոիդներ, որոնք խորը սնուցում են մաշկը և հաղորդում էլաստիկություն:

Մասուրի կորիզի յուղը բարձր է գնահատվում մաշկի խնամքի ժամանակակից միջոցներում, քանի որ մաշկը կարող է արագորեն եւ ամբողջվին կլանել այն: Գեղեցկության աշխարհում այն շատ սիրված է հատկապես հակաօքսիդիչ բետա-կարոտինի բարձր քանակության շնորհիվ․ վերջինս կանխում է վաղահաս ծերացման նշանները եւ պաշտպանում է մաշկը միջավայրի վնասակար ազդեցություններից: «Մեր բնությունը կարող է եւ՛ երիտասարդացնել, ե՛ւ բժշկել մաշկը: Մասուրը հայկական խոհանոցում եւ բժշկության մեջ հայտնի է դարերով, եւ Նաիրիանը հպարտությամբ զարգացնում է մասուրի կիրառման ավանդույթը ժամանակակից գիտական մեթոդներով: Մասուրը ոչ միայն սննդարար է, եւ դրանից լավ թեյ ու հյութ կարելի է պատրաստել. CO2 էքստրակցիայի եղանակով մենք մասուրի կորիզներից ստանում ենք թեթեւ, հոսուն յուղ, որն օգտակար է մաշկի բոլոր տեսակներին, ունի սպիացնող ու մաշկը երիտասարդացնող հատկություններ:

Առավել ուժեղ են հայկական մասուրի հատկությունները, որն աճում է բարձրադիր գոտիներում և կարոտինոիդների ռեկորդային ծավալ է պարունակում։ Մասուրի այս ողջ հրաշագործ ուժը մենք ներդրել ենք մեր նոր հակատարիքային բանաձեւի մեջ»- ասաց Նաիրիանի համահիմնադիր Անահիտ Մարկոսյանը: Մասուրը վիտամին С-ի քանակությամբ գերազանցում է անգամ կիտրոնին: Պարունակում է В1, В2, К, Е, В6 վիտամիններ, կենսաֆլավոնոիդներ, պեկտին, կենսական ճարպաթթուներ, երկաթի բյուրեղներ, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում: Ինչպես Նաիրիանի մյուս բոլոր ապրանքները, այս շիճուկը նույնպես չի պարունակում պարաբեններ, հանքային յուղ, հիդրոքինոն, սիլիկոններ, ֆորմալդեհիդ, արհեստական բույրեր և այլ վնասակար նյութեր:

https://www.facebook.com/nairiancosmetics/?epa=SEARCH_BOX

https://www.instagram.com/nairiancosmetics/

https://www.nairian.am/hy