MERCI CAFE -ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԹՎՈՎ 2-ՐԴ PLAYROOM-Ը

Օրերս, Merci cafe-ում տեղի ունեցավ թվով 2-րդ Playroom մանկական զարգացման կենտրոնի  փակ բրանչը, որտեղ բլոգերներն ու հայտնի մայրիկներն իրենց փոքրիկների հետ եկել էին շնորհավորելու հիմնադիր Աննա Մինասյանին:

Առաջին Playroom-ը գտնվում է Արզումանյան 4/1 հասցեում, իսկ 2-րդը՝ Թումանյան 16 Merci cafe-ում: Սա մի վայր է, որտեղ կարող եք ապահովել Ձեր փոքրիկի ժամանցը, ինչպես նաև այստեղ Ձեր փոքրիկը հնարավորություն կստանա զարգացնալ տարբեր խաղերի շնորհիվ:

Ինչպես Աննան է ասում՝ Playroom -ը երբեք չի եղել բիզնես գաղափար. այն ի սկզբանե ստեղծվել է որպես վայր, որտեղ առաջին հերթին կհաճախեն իր երեխաները.

«Շնորհիվ Մեզ վստահով ծնողների, մենք մշակեցինք քոլեջի ծրագիր, որը մեծ հաջողություն է վայելում: Բացի այդ, մեծ խնդրանքներ եղան, որպեսզի մենք ունենանք մասնաճյուղ կենտրոնում: Այսօր արդեն ուրախ եմ, որ Թումանյան 16 հասցեում գտնվող Merci  սրճարանի տարածքում կգործի 2-րդ Playroom-ը:Այս մասնաճյուղում չի գործի քոլեջ, բայց նրանք, ովքեր ունեն ժամային աբոնեմենտ, կարող են սպառել այն 2 մասնաճյուղում: Մեր կենտրոնը ժամանցային է և զարգացնող. այստեղ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի երեխաները զարգանան խաղի միջոցով: Նշեմ, որ 1.5 տարեկանից փոքրիկները կարող են հաճախել Playroom», – նշեց Աննան:

ԴԵ ինչ , շնորհավորում եմ Աննային և շատ ուրախ եմ, որ նման վայրեր կան մեր քաղաքում: Սա ևս մեկ առիթ է, որ ես շտապեմ մայրանալ ))))