ManeHblog-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԲՐԱՆՉԸ. COFFEESTORY-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԻՆՔ ALOE LAB ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ

Օրերս , Coffeestory սրճարանում տեղի ունեցավ ManeHblog-ի հերթական բրանչը, որտեղ /Բարև մայրիկ/- ի հիմնադիր Լիլիթ Համբարձումյանը հյուրերին ներկայացրեց Aloe lab հայկական  ապրանքանիշը:

Շատ ուրախ եմ, որ այս ձևաչափը գրավում է և՛ հյուրերին, և ՛ գովազդատուներին, քանի որ սա ևս մեկ հնարավորություն է ստեղծել ջերմ մթնոլորտ ու ծանոթանալ որևէ ապրանքանիշի: Դե իսկ այս անգամ, մեր համեղ ու շատ գեղեցիկ հյուրասիրությունը ապահովեց Coffeestory սրճարանը:

300 տարուց ավելի բժշկության մեջ օգտագործվող հրաշք ալոեի մշակման մեկնարկը տրվել է Հայաստանում 2013թ.-ին: Այժմ Հայաստանում ալոե դեղաբույսի լայնամասշտաբ աճեցմամբ և մշակմամբ զբաղվող 1-ին և միակ տնտեսությունը, հայ սպառողին է ներկայացնում, աշխարհում ամենաօգտակարը համարվող և դեղարտադրության մեջ լայն կիրառում ունեցող, հարյուրամյա ծառատիպ ալոե դեղաբույսերից ստացված իր արտադրանքները՝ ալոեի 100%-անոց քամվածք, յուղ և հասուն տերևներ:

Aloe lab-ը ներկայացնում է ալոեի բնական հումքով կոսմետիկա՝  նախատեսված մաշկի, դեմքի և մազերի համար: Ինչպես գիտենք , ալոեն ունի մի շարք օգտակար հատկություններ , այդ իսկ պատճառով   Aloe lab-ի հիմնադիրն իր իսկ ձեռքերով  աճեցնում է ալոեն , որոնց օգնությամբ էլ ստեղծվում են այս հրաշք խնամքի միջոցները:

Շամպուն, դեմքի դիմակներ, դեմքի մաքրող լոսյոն, տոնիկ, աչքերի շուրջը խոնավացնող շիճուկ, դեմքի խոնավեցնող գել, Հալվեի հյութով նրբաքսուկ, բնական օճառներ, մարմնի կրեմներ… մի խոսքով, ամբողջ տեսականին ներկայացնելն ուղղակի անհնար է. պարզապես պետք է մեկ անգամ փորձեք և համոզվեք, որ այս խնամքի միջոցները ոչ միայն խնամում, այլև բուժում են Ձեր դեմքը , մարմինը և մազերը:

Aloe lab-ը ներկայացնում է նաև ալոեի քամվածք, որը չի պարունակում ջուր. հյութը պարունակում է մարդու օրգանիզմում չսինթեզվող բոլոր ամինաթթուները: Պարունակում է B, E , C վիտամինները: Կարգավորում է ուղեղի աշխատանքն ու նյարդային համակարգը, օգնում մարսողությանը և ներսից մաքրում օրգանիզմը:

Մի խոսքով , Aloe lab-ի մասին կարելի է անդադար խոսել ու պատմել, բայց ճիշտ կլինի, որպեսզի Դուք այցելեք Մաշտոցի պողոտա 35 շենք կամ Կոմիտասի պող. 63 շ.:  ( Գործում է նաև առաքում )

Հեռ. ՝ 091 10-50-70 , 093 63-00-44

Դե ինչ, ևս մեկ բրանչ կարող եմ համարել ստացված, քանի որ բոլորը երջանիկ, նվերներով ու բարձր տրամադրությամբ հեռացան: Շնորհակալ եմ նաև Coffeestory սրճարանին, որը գտնվում է Թումանյան – Նալբանդյան 98/9 հասցեում:

https://www.facebook.com/AloeHalve/