ManeHblog-Ը ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵՑ ԲԱՑԱՌԻԿ ԹՐԵՅՆԻՆԳԻ՝ ԲՆՈՒԹՅԱՆ ԳՐԿՈՒՄ

Օրերս մասնակցեցի սթրեսակայունության ռեսուրսների գնահատման թրեյնինգին, որի հեղինակն ու վարողն էր Սթրեսի և Ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, հ.գ.թ. Սոնա Հարությունյան-ը:

Թրեյնինգն անցկացվեց 2 փուլով. սկզբում մասնակիցները Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնում ծանոթացան միմյանց հետ, այնուհետև թրեյնինգավարը հանրամատչելիորեն ներկայայացրեց, թե  ի՞նչ է սթրեսը և սթրեսակայունությունը, որից հետո հոգեբանական թեստերի միջոցով գնահատեցինք մեր սթրեսային վիճակը և սթրեսակայունության ռեսուրսները:

Պետք է նշեմ, որ բավականին մեծ գիտելիքների պաշարով, հաջորդ օրը, նույն թիմով հավաքվեցինք բնության գրկում, վերլուծեցինք թեստերի արդյունքները և անցկացրեցինք համապատասխան հոգեբանական վարժություններ:

Ինձ հետ զրույցում Սոնա Հարությունյանը նշեց, որ Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնն առաջինն է, որ կազմակերպում է հոգեբանական թրեյնինգ բնության գրկում:

«Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնն իր ստեղծման օրվանից նորարարություններով է հանդես գալիս, որից մեկն էլ բնության գրկում կազմակերպված թրեյնինգն էր: Առաջիկայում տարբեր և հետաքրքիր պլաններ ունենք, օրինակ նախատեսվում է Սթրեսի կառավարման դասընթաց, որը ևս առաջին անգամ է կազմակերպվելու ՀՀ-ում, սթրեսի և ցավի փոխկապվածության սեմինար, ցավի հոգեբանությանն առնչվող դասախոսություններ, ցավի կառավարման թրեյնինգ և այլն: Հավելեմ, որ Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի անդամ կարող է դառնալ յուրաքանչյուրը` ձեռք բերելով կենտրոնի անձնագիր, որը ևս նորամուծություն է և մի շարք արտոնություններ է ապահովում: Իսկ այս թրեյնինգից սպասելիքներս լիովին արադարացված են` հիմնվելով մասնակիցների հետադարձ դրական կապի, նաև որպես թրեյնինգավար` երկու օրերի ընթացքում նրանց մոտ նկատած հոգեբանական դինամիկայի վրա, որին, համոզված եմ, մեծապես նպաստեց նաև բնությունը` իր գունեղ ու ներդաշնակ մթնոլորտով»,- նշեց Սոնա Հարությունյանը:

Դե ինչ, խորհուրդ եմ տալիս հնարավորության դեպքում անպայման մասնակցել Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի կողմից կազմակերպած յուրաքանչյուր  թրեյնինգի, որի շնորհիվ կարող եք ձեռք բերել լավ ընկերներ, գիտելիք, ինչպես նաև մոտիվացվել և կյանքին նայել միայն վառ գույներով:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում հեղինակ ու վարող, Սթրեսի և Ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, հ.գ.թ. Սոնա Հարությունյանին:

IMG_1080

IMG_1071

IMG_1072

IMG_1075

IMG_1175

IMG_1209