LILIJEY/ NEW PHOTOSHOOT. ՀԻՄՆԱԴԻՐ ՋԵՆՆԻՖԵՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՊԱՏՄՈՒՄ Է ԲՐԵՆԴԻ ՄԱՍԻՆ

Համաձայնենք, որ նորաձևությունը շատ արագ է փոփոխվում. եթե այն որոշ ժամանակ առաջ կանոններ էր թելադրում, ապա այժմ, ամեն ինչ կանոններից դուրս է.   մի քանի տարի առաջ չէինք էլ կարող պատկերացնել, որ լողազգեստը կարող է լինել գործվածքից. միևնույն ժամանակ և՛ հարմարավետ, և՛ ոճային, և՛ պահանջված: Արդեն մի քանի ամսի է, ինչ LILIJEY բնենդի հիմնադիր և կրեատիվ տնօրեն Ջեննիֆեր Կարապետյանի մտքի և վառ երևակայության շնորհիվ ստեղծվեց LILIJEY-ը, որը ներկայացնում է գործվածքից լողազգեստներ, աքսեսուարներ և այլն: LILIJEY -ի ստեղծման և այլ նորությունների մասին ManeHblog-ը զրուցել է հենց հիմնադրի հետ: 

 

1. – Ողջույն Ջեննի, կպատմե՞ք մի փոքր Ձեր մասին:

  1. – Ողջույն…  ավարտել եմ Երևանի Սլավոնական համալսարանը, իսկ մագիստրոսի կոչում ստացել եմ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Մանկուց նկարում եմ: Միշտ հաճախել եմ նկարչության և դիզայնի դասընթացների՝  նույնիսկ ուսանողական տարիներին: Նկարելն իմ սիրելի հոբբին է, որը ես հիմա օգտագործում եմ աշխատանքիս մեջ: LILIJEY -ը  ստեղծվեց շատ պատահաբար…անվանումն,  իմիջայլոց,  իմ և աղջկաս անունների միաձուլումն է ` Լիլի և Ջեննի:

2. ի՞նչպես որոշեցիք մուտք գործել նորաձևության ասպարեզ և ինչու՞ լողազգեստներ…

.-  Շատ սիրում եմ էքսպերիմենտներ անել, լուքեր ստեղծել:  Այդպիսով,  առաջին լողազգեստն իմն է եղել: Երբ տեսա, թե  որքան դրական արձագանքներ եղան,  ոգևորվեցի և որոշեցի պահը բաց չթողնել: Մի քանի ամիս է, ինչ վաճառվում են մեր լողազգեստները, բայց արդեն իսկ հասցրել են ճանաչվել ու սիրվել աղջիկների կողմից:  Ստեղծում եմ այն, ինչ ինքս կկրեի:

3. Կպատմե՞ք, թե ինչպես են ստեղծվում լողազգեստները և  ի՞նչ գործվածք եք օգտագործում:

-. Լողազգեստները գործվում են հատուկ ստրեչ թելերով, որոնք չեն գունաթափվում, չեն շոգացնում և հարմարավետ են ցանկացած կառուցվածքի  համար: Գործվում են ձեռքով ` հելունով: Գործվացքներն ընտրում ենք շատ տարբեր. մեկ մոդելի վրա կարող է մի քանի  տեսակի գործվացք լինել՝ կախված նրանից, թե մարմնի որ հատվածի վրա է այն ընկնում:

Բացի լողազգեստներից,  գործում ենք նաև տունիկաներ, պոռերոներ, ամառային թեթև զգեստներ, գլխակապեր և այլն: Մենք ցուցադրում ենք մեր հիմնական տեսականին, բայց քանի որ աղջիկների կազմվածքները տարբեր են, կարող ենք փոփոխություններ կատարել: Մեր ամենամեծ նպատակն այն է, որ աղջիներն և կանայք իրենց գեղեցիկ զգան ծովափում:

4. Ո՞րտեղից հնարավոր է ձեռք բերել lilijey -ը

.- Ներկա պահին օնլայն տարբերակով՝ INSTAGRAM կամ FB: Շուտով պատրաստ կլինի նաև մեր անձնական կայքէջը: Մի խոսքով, ամեն ինչ անում ենք՝ պատվիրատուի հարմարավետության համար:    Պատվիրատուն ընտրում է իր հավանած մոդելը, գույնն  ու չապսերը:  Աշխատակիցներիս հետ մանրամասները քննարկելուց հետո պատվերն ընդունվում է: Երբ լեղազգեստը կամ այլ իրը պատրաստ է, մեր աշխատակիցն  անվճար առաքում է նշված հասցեով, եթե այն գտնվում է քաղաք Երևանում: Պատվիրատուի  գոհ լինելու դեպքում նոր միայն տեղում կատարվում է վճարը:  Եթե կան խնդիրներ չափսի հետ, մենք այդ հարցը արագ լուծում ենք: Այսպես, հույս ունեմ, որ LILIJEY-ը կդառնա աղջիկների և կանանց ամենասիրելի բրենդերից մեկը: Շնորհակալ եմ )

https://www.facebook.com/Lilijey-2078313639072326/

https://www.instagram.com/lilijey___/?hl=ru

Ստորև Ձեզ եմ ներկայացնում LILIJEY -ի ոճային, նոր ու թարմ Photoshoot-ը, որն առաջին անգամ կտեսնեք ManeHblog-ում:

Model: Մարիաննա Քոքչյան (Մաշ ,wing__21)
Photo by Arusik Markosyan ( @arusikmarkosyan_photography)