HERMITAGE ARMENIA-Ն ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ATKINSONS ԲՐԵՆԴԻ ՆՈՐ ԲՈՒՅՐԵՐԸ

Hermitage խանութ-սրահն այս անգամ ներկայանում է հանրահայտ Atkinsons բրենդի նոր բույրերով՝ White Rose de Alix և 41 Burlington Arcade: Atkinsons բրենդը հիմնադրվել է Ջեյմս Ատկինսոնի կողմից՝ 1799 թվականին  Լոնդոնում: Նշեմ, որ Atkinsons բրենդն ունի 200 տարվա պատմություն :

Օծանելիքի խորհրդատու, ոճաբան Սերգեյ Կորոլյովը մեզ ներկայացավ հետաքրքիր  մաստեր կլասով, որտեղ պատմեց Atkinsons-ի ստեղծման և նոր բույրերի մասին:

White Rose-ը 20-րդ դարի սկզբում  եղել է լեգենդ Aleksandra Fedorovna Romanova-ի մշտական օծանելիքը։  White Rose-ն այժմ գտնվում է Սանկտ Պետերբուրգի Tsarskoe Selo թանգարանում։ Բույրի -ի բաղադրիչներն են՝ վարդ, պիոն, հասմիկ, շաֆրան, վանիլ, ազնվամորի, որոնց համադրությունը խենթացնում է ցանկացածի: Այս յուրահատուկ, նուրբ ու ռոմանտիկ բույրը, ինչպես Սերգեյ Կորոլյովն է ասում, կխենթացնի յուրաքանչյուր տղամարդու:

41 Burlington Arcade-ը բույրը  հատկապես նախընտրեցի, քանի որ այն համեմված է ցիտրուսային նոտաներով. կիտրոն, գրեյպֆրուտ, կարդամոմ,սպիտակ պղպեղ և այլ բաղադրիչներ, որոնց համադրության արդյունքում ստեղծվել է թարմություն հաղորդող բույր: