HERMITAGE-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼԸ. ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑԸ ՇԱՀԵՑ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՓԱՐԻԶ

Hermitage ցանցը հայտնի է ոչ միայն իր սրահներում ներկայացված օծանելիքների էքսկլյուզիվ նմուշներով՝ այլ նաև այն անակնկալներով, որ անընդմեջ մատուցում է իր հաճախորդներին:

Այս անգամ հերթը հասել է Փարիզ մեկնելուն: Համագործակցելով ֆրանսիական օծանելիքի և կոսմետիկայի հանրահռչակ Eisenberg Paris բրենդի հետ, որի երկրպագուհին է նաև վերջերս հայերիս շրջանում այդքան սիրելի դարձած Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը՝ Hermitage-ն ընձեռում է դեպի Փարիզ անմոռանալի ուղևորության հնարավորություն, որի շրջանակներում նաև հանդիպում բրենդի հիմնադրի հետ:

Մոտ 2 ամիս տևողությամբ խաղարկությունը, որին մասնակցելու համար պարզապես հարկ էր կատարել գնում խանութ-սրահներում ներկայացված նույն բրենդի տեսականուց՝ ամփոփվելու է Hermitage-ի ծննդյան 6-րդ տարեդարձին:

Ուղևորության բացառիկ հովանավորն է Air France ընկերությունը, որն ապահովում է Երևանից Փարիզ և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթի 2 ավիատոմս՝ այս ակցիայի շրջանակներում: Փարիզի կենտրոնում գտնվող շքեղ հյուրանոցային համարի տրամադրումը նույնպես ներառված է ակցիայի անակնկալ փաթեթում: Զրուցելով ընկերության մարքեթինգ թիմի հետ՝ պարզեցինք, որ սա անմոռանալի ճամփորդության նվիրման առաջին փորձը չէ և այն կլինի շարունակական:

Այ թե ինչ է նշանակում հավատարիմ մնալ Hermitage-ին ու կատարել գնումներ հենց այնտեղից: Այնպես որ, սիրելի հաճախորդներ, սպասեք Hermitage -ի հաջորդ անակնկալներին: