«FASHION 21» - ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Ուրախ եմ Ձեզ հայտնել, որ այսուհետ ManeHblog-ն ու  «Fashion 21»  նախագիծը կհամագործակցեն: Բացի հեռուստատեսությունից, հաղորդումները կարող եք դիտել նաև այստեղ. նոր , թարմ,  բայց արդեն իսկ  բազմաթիվ հետևորդներ ունեցող ծրագիր, որի նպատակն է զարգացնել նորաձևության ոլորտը:

«Fashion 21» նախագիծը, նպատակ ունենալով նպաստելու նորաձևության ոլորտի բարելավմանն ու զարգացմանը, ինչպես նաև, նոր գաղափարներ ներկայացնելու հնարավորություն տալով դիզայներներին, առաջարկում է Հայաստանում տպագրված կտորով հագուստի մոդելավորում և արտադրություն: Հագուստը կարում է դիզայները` նախապես ընտրված հայտնի հյուրի համար:

Հաղորդման ընթացքում ցուցադրվում է հագուստի պատրաստման ամբողջ ընթացքը` սկսած կտորի ընտրությունից ու տպագրությունից մինչև հագուստի պատրաստի վիճակը: Նկարահանման տաղավարները փոխվում են. կտորի խանութ, տպարան, նորաձևության սրահ, ֆոտոստուդիա և այլն:

Նկարահանման վայրը կարող է լինել նաև Ձեր կազմակերպությունը (գեղեցկությանսրահ, զարդերի խանութ, սրճարան, կոշիկի խանութ, պայուսակի խանութ և այլն):

Նախագիծը հնարավորություն է տալիս բոլոր հետաքրքրվող կազմակերպություններին արդյունավետ գովազդ տարածել հեռուստատեսությամբ, թիրախային լսարանի համար, ինչպես նաև աջակցել նորաձևության ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:

Հագուստը տպագրվել է Texart -ում

Հաղորդման հյուրն է՝ Սիլվա Հակոբյանը

Հագուստը մոդելավորել է դիզայներ Սոնա Գրիգորյանը

https://www.facebook.com/Fashion-21-TV-Show-532473640422677/

https://m.facebook.com/Texart-1457432727913170/?ref=bookmarks