DVIN HALL-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ PETOOR ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ 1920 FASHION SHOW-Ն

Petoor SS 1920

Մարտի 10-ին Dvin Hall-ում տեղի ունեցավ Petoor գարուն-ամառ 1920 (2019) հավաքածուի ցուցադրությունը:

Petoor գարուն-ամառ 2019 հավաքածուն ոգեշնչված է 1920-ականների էսթետիկայից, art deco ոճով ստեղծված ճարտարապետության, զարդերի, հագուստի դիզայնից, դետալային մշակումներից և, իհարկե, մարմնավորում է անցյալ դարասկզբի անսահման կանացիությունը: Ծոպեր, ուսերից ուղիղ իջնող զգեստներ, Petoor-ային պիժամաներ և 1920-ականների բոլոր կանոններով կոկիկ հագնված տղամարդու կոստյում-եռյակներ, որ համարյա առանց փոփոխությունների տեղափոխվել են կնոջ զգեստապահարան: Կերպարներն ամբողջացնում էին ծոպերով դրվագված գլխազարդերը՝ գլխակապերի և թասակ-կեղծամների տեսքով:

Այս հավաքածուի ցուցադրության համար Dvin Hall-ի ընտրությունը պատահական չէր, ներքին հարդարման art deco ոճավորումը ավելի քան կրկնում ու բնութագրում էր ողջ հավաքածուն: Cataleya flowers art studio-ն ապահովել էր ոչ ստանդարտ, էլէգանտ ֆոտոբաները, Chivas էքսկլյուզիվ կոկտեյլները ներկաներին հաղորդում էին անհրաժեշտ տոնական տրամադրություն, իսկ երաժշտական ձևավորումը ապահովում էր Lady Jazz Marbey-ը: Երեկոն բացի հավաքածուի ցուցադրությունից իր ծրագրում ներառել էր նաև IQOS նորարարական տոխնոլոգիաների մասին կարճ անդրադարձը, իսկ համաշխարհային Porsche ապրանքանիշի հայաստանյան գրասենյակը ներկայացրեց վերջին Posche Macan-ը: Մոդելների դիմա և վարսահարդարումն ապահովել էր Aga Image Studio-ն:

Հրավիրված մոտ 300 հյուրերի թվում էին շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, դիզայներներ, դեսպանատների և բանկերի ներկայացուցիչներ, ապրանքանիշի հավատարիմ հաճախորդները և այլն:

Petoor

Light as The Feather petoorsleepwear@gmail.com

5 concept store, Teryan 65, Made Fashion Corner, Tumanyan 33, Yerevan, Armenia

Tel. (+374) 77 86 77 96, (+374) 12 501 501