COSTA BLANCA FASHION WEEK 2018-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԱՆՈՒՇԻԿ ԱՎԱԳՅԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ

Օրերս, Իսպանիայում կայացել է «Կոստա Բլանկա միջազգային նորաձևության դիզայներական շաբաթ» (Costa Blanca fashion week 2018) մրցույթը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ երգչուհի Անուշիկ Ավագյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Ինձ հետ զրույցում հայաստանյան ներկայացուցիչ, հաղորդավար Տիգրան Հարությունյանը հպարտությամբ ասաց, որ արդեն երրորդ տարին է, որ Հայաստանի մասնակիցը մրցույթից վերադառնում է առաջին հորիզոնականով։

Հայկական պատվիրակության կազմում են եղել նաև երգչուհի Լիլիթ Կարապետյանը, Անահիտ Շահբազյանն ու Վիգեն Ահարոնյանը:

Նշեմ, որ մրցույթին մասնակցել է 13 աղջիկ, որոնք  ներկայացել են ազգային հագուստով, լողազգեստով և երեկոյան զգեստով:  Ավելացնեմ նաև, որ մրցույթում Անուշիկը հաղթող է ճանաչվել նաև «Միսս ֆոտոգենիկ» անվանակարգում:

Դե ինչ, կրկին շնորհավորում եմ մեզ և Հայաստանի պատվիրակությանը՝ մեր  անունը բարձր պահելու և հաղթանակի համար: Հաճելի է, երբ գեղեցիկը գնահատվում է )))