BRUNCH WITH ManeHblog/ THE CORNER -ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԱՅԵՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ManeHblog-ը՝  կազմակերպելով  տարաբնույթ բրանչեր, նպատակ ունի հավաքագրել հայտնի մարդկանց, IT ոլորտի ներկայացուցիչների, ովքեր կծանոթանան տվյալ ապրանքանիշին, բրենդին, կունենան լավ առավոտվա սկիզբ, ձեռք կբերեն գեղեցիկ նվերներ և կվայելեն համեղ հյուրասիրություն:

Բրանչի հմնական նպատակը՝ ճանաչելի դարձնել տվյալ ընկերությունը, ապրանքանիշը, բրենդը: Այս անգամ ներկայացրի ՀԱՅԵՆԻ ապրանքանիշը,  որի հիմնադիրն է ժպտերես, բարի Էմման: Հանդիպումն այս անգամ կազմակերպել էի  THE CORNER սրճարանում, որը գտնվում է Տերյան 42/19 հասցեում:

Հայենին իր ճանապարհը սկսել է 2 տարի առաջ և, ի սկզբանե, խնդիրը եղել է ստեղծել բնական խնամքի միջոցներ, որոնք կլինեն և՛ բնական, և՛ օգտակար ,և՛ հասանելի…. Հայենին չի ցանկանում ստեղծել խնամքի պարագաներ, որոնք քողարկում են , այլ ցանկանում է առողջացնել ու վերականգնել վնասվածը և պահպանել բնականը:

Հայենիի կարգախոսն է. /Բացահայտիր առողջ գեղեցկությունը /… այս բառերը պատահական չեն ընտրված ,քանի որ առողջությունը միշտ գեղեցիկ է և իդեալական… Այս 2 տարիների ընթացքում Հայենին ձևավորել է իրեն բնորոշ ձեռագիրը և, չդավաճանելով իր սկզբունքներին, փորձում է քայլել առաջ և դառնալ էլ ավելի լավը, քան երեկ էր կամ այսօր…

Էմման պատմեց Հայենի ապրանքանիշի մասին և բոլորին ասաց, որ  գեղեցկությունը կփրկի աշխարհը, քանի որ գեղեցկությունը բարի է ,իսկ առողջ գեղեցկությունը դա հաղթանակ է…

Ի դեպ, ես ինքս շատ օգտագործել եմ այս խնամքի միջոցները և սիրով խորհուրդ եմ տալիս բոլորիդ, քանի որ այն չի պարունակում քիմիական որևէ էլեմենտ և պատրաստված է ամբողջությամբ բնական հումքից:

Շնորհակալ եմ նաև THE CORNER  սրճարանին՝ համեղ ու հետաքրքիր հյուրասիրության համար: