BIAYNI BY PETOOR

Petoor

Biayni by Petoor

press release

Ամառը սկսվում է տարվա ամենավառ համագործակցություններից մեկով. Biayni by Vahan Khachatryan և Petoor ապրանքանիշերը մեկ կապսուլային հավաքածուի մեջ միավորել են այս երկու երիտասարդական բրենդերին հատուկ կենսախինդ էներգետիկան և նուրբ կանացիությունը:

_89A4403

Հավաքածուն ներառել է Biayni-ին բնորոշ վառ երանգներն ու բրենդային նկարազարդումը, իսկ ձևվածքի գերկաշիռ ուրվագիծը Petoor-ային պիժամաներն են ու գիշերազգեստ հիշեցնող զգեստները: Բաց չթողնեք նաև կիմոնոյի նմանությամբ ստեղծված կոստյումները, որոնք անչափ հարմարավետ լինելով՝ նաև ունիվերսալ են ու կանացի, իսկ ընտրված աքսեսուարներից կախված՝ կարող են մարմանվորել կոկտեյլային կամ նույնիսկ երեկոյան հրաշալի կերպար: Շերտանախշ, սիսեռանախշ, ծաղկային դեկոր, լայն փողքով տաբատներ, ամառային թեթև արևազգեստներ. կարծես սեզոնի բոլոր թրենդերը միավորվել են կապսուլային մեկ հավաքածուի մեջ, ավելացրեք այս ամենին նաև իրար նմանությամբ ստեղծված սպիտակ շապիկները մեծահասակաների և փոքրիկ օրիորդների համար և անմոռանալի ամառային պատկերը կամբողջանա:

_89A4226

Biayni by Petoor հավաքածուն շուտով արդեն վաճառքում կլինի, այն կարող եք ձեռք բերել, Biayni խանութ-սրահներում Թումանյան 35 և Dalma Garden Mall հասցեներում , ինչպես նաև Petoor վաճառասրահներում Տաշիր ա. կ.-ի 4-րդ հարկում, Տերյան 65 և Երևան Մոլ հասցեներում գտնվող 5Concept խանութներում:

_89A4602

Սիրով հրավիրում ենք նորաձևության ու հարմարավետ հագուստի բոլոր սիրահարներին Biayni by Petoor կապսուլային հավաքածուի շնորհանդեսին այս չորեքշաբթի օրը հունիսի 21-ին, Թումանյան 35 հասցեով ժամը 20:00-ին: Մուտքն ազատ է, իսկ բարձր տրամադրությունը՝ ցանկալի:

_89A4314 _89A4338 _89A4287 Petoor _89A4623