BE IN STYLE ԽՈՐԱԳՐՈՎ FASHION SHOW-Ն FS PROJECTS-Ի ԿՈՂՄԻՑ

Օրերս Yerevan Mall-ի նորաբաց ՝ Yerevan Gallery-ում տեղի ունեցավ FS PROJECTS-ի կողմից կազմակերպված Be in Style խորագրով FASHION SHOW: Ցուցադրության մասնակիցները երիտասարդների կողմից ամենասիրված սոց․ ցանցում՝ Instagram-ում բազմաթիվ հետևորդներ ունեցող աղջիկներն էին, ովքեր բնավ մոդելներ չէին՝ յուրաքանչյուրն ունի այլ մասնագիտություն: FS Projects-ը կոտրել էր 90-60-90 մոդելային կազմվածքով կարծրատիպը և նման ձևաչափով առաջինն է Հայաստնում: Մասնակիցների վարսահարդարումը և դիմահարդարումը ապահովել էր Multi Wellness Beauty Club and SPA-ն, ով իր առաջատար մասնագետների միջոցով ընդգծեց մասնակիցների յուրահատկությունն ու գեղեցկությունը՝ օգտագործելով բացառապես բարձրորակ բրենդային նյութեր:

Fashion Show-ի դեֆիլեի ընթացքում 7 լուքով հանդես եկան հետևյալ խանութ-սրահները՝ ZARA, STEVLIN, JENNYFER, OVS, NEWYORKER, S’ OLIVER, F&F, PULL AND BEAR, QUIZ, MONSOON Accessorize, BERSHKA, STRADIVARIUS և 2 լուքով՝ GIZIA-ն: Միջոցառման գլխավոր գործընկերներն էր Maratuk Tours and Travel ընկերությունը, ով խաղարկեց 1 ուղեվորություն դեպի Եգիպտոս՝ նախատեսված 2 անձի համար: Գլխավոր գործընկերներից էր նաև EX PRODUCTION-ը, ով ապահովել էր սրահի լուսային և ձայնային էֆեկտներըը: Երեկոյի գործընկերներից էր Schweppes-ը, ով ներկայացրեց հյուրերին ապրանքանիշի նոր համերը: Միջոցառման ընթացքում կազմակերպված էր հյուրասիրություն նաև Martini-ի կողմից: Հաղորդավարուհու հագուստը և գովազդային բաններների տպագրությունը իրականացրել էր TexArt ընկերությունը, իսկ կազմակերպիչների հագուստը տրամադրել էր byHobby բրենդային խանութ սրահը: Վերջապես հերթը հասավ երկար սպասված խաղարկությանը, որի մասնակիցներն էին՝

 

  1. 20 000 դրամարժողությամբ 5 նվեր-քարտեր Multi Wellnes Center-ի և Multi Wellness Beauty Club and SPA-ի կողմից: Multi Wellnes Center. իդեալական վայր անմիջապես քաղաքի կենտրոնում՝ առողջ ապրելակերպը գնահատողների համար: Multi Wellness Beauty Club and SPA. գեղեցկության ժամանակակից ինդուստրիայի առաջավոր մեթոդներ և տեխնոլոգիաներ:
  2. 2. STEVLIN խանութ-սրահ` 10 նվեր-քարտեր:
  3. 3. BOLSERO խանութ-սրահ՝ 6 աքսեսուարներ:
  4. Accessorize խանութ-սրահ` 5 աքսեսուարներ:
  5. Flormar ապրանքանիշ` նվեր-հավաքածուներ:
  6. VS Boutique Armenia` 5 նվեր-հավաքածու:
  7. CHARM խանութ-սրահ` 4 գեղեցիկ զարդ:
  8. S’ Oliver գերմանական բրենդը` 1 նվեր-քարտ:
  9. GIZIA խանութ-սրահը` 20.000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր:

Չմոռանանք նշել, որ երեկոյի տրամադրությունը և ճաշակով երաժշտությունն ապահովում էր Dj Donz-ը, երեկոն վարում էր հաղորդավարուհի Աննա Գևորգյանը: Իսկ Multi Wellness Beauty Club and SPA-ի աշխատակիցները ողջ երեկոյի ընթացքում կարգավորում և հետևում էին մասնակիցների արտաքին տեսքին: FS Projects-ն իր հատուկ շնորհակալությունն է հայտնում Yerevan Mall-ին տարածքը տրամադրելու համար, ինչպես նաև Yerevan Mall-ում տեղակայված Local’s սրճարանին: Միջոցառման անմոռանալի After Party-ն տեղի ունեցավ Amigo Latino Club-ում: