ARGENTEA ԱՐԾԱԹՅԱ ԶԱՐԴԵՐԻ ԲՐԱՆՉԸ՝ ԳԱՐՈՒՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ

Օրերս , Գարուն սրճարանում տեղի ունեցավ հերթական բրանչը, որը կազմակերպել էր բլոգեր Մարիաննա Քաբաբյանը:

Հաճելի միջավայրում ծանոթացանք Աննա Հակոբյանի հետ, ով եկել էր ներկայացնելու իր սեփական հայկական արտադրության արծաթյա զարդերի բրենդը, որը կոչվում է Argentea: Աննան, ի դեպ, ոչ միայն զարդերի դիզայնի հեղինակն է, այլև սեփական ձեռքերով է ստեղծում այս հետաքրքիր ու տարբերվող զարդերը: Ինչպես ինքն ասաց բրանչի ժամանակ, փորձել է ամեն զարդին հաղորդել էմոցիա և ամենակարևորը՝ յուրօրինակություն:

Աննան նաև ասաց, որ բոլոր զարդերը պատրաստված են մեկ օրինակով, որովհետև ցանկանում է, որ կանայք ինքնատիպ լինեն և տարբերվեն:

Նշեմ նաև, որ վերջերս Argentea բրենդը ներկայացված է եղել Թբիլիսիի  Mercedes Benz Fashion Week-ին: Իսկ զարդերը կարող եք ձեռք բերել Տաշիր առևտրի կենտրոնում գտնվող Armenian brands-ից:

Շնորհակալ եմ գեղեցիկ նվերի, լավ միջավայրի և  համեղ հյուրասիրության համար: )))