ACCENT BY GAYANE BREIOVA ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԵՆԻ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԲՐԱՆՉԸ

Accent by Gayane Breiova ռեստորանում, օրերս, տեղի ունեցավ Հայենի հայկական ապրանքանիշի բրանչը, որն ամբողջությամբ պատրաստված է բնական միջոցներով։ Հայենին իր ճանապարհը սկսել է 2 տարի առաջ և, ի սկզբանե, խնդիրը եղել է ստեղծել բնական խնամքի միջոցներ, որոնք կլինեն և՛ բնական, և՛ օգտակար ,և՛ հասանելի…. Այս անգամ, Հայենիի հիմնադիր Էմման հյուրերի համար պատրաստել էր գեղեցիկ, գարնանային թեմայով նվերներ։ էմման պատմեց իրենց նոր խնամքի միջոցների, ինչպես նաև հետագա անելիքների մասին։

Այս 2 տարվա ընթացքում, Հայենին ձևավորել է իրեն բնորոշ ձեռագիրը, և, չդավաճանելով իր սկզբունքներին , փորձում է քայլել առաջ և դառնալ էլ ավելի լավը, քան երեկ էր կամ այսօր:

Դե ինչ, իր հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել Accent by Gayane Breiova  ռեստորանին՝ ջերմ ընդունելության և համեղ հյուրասիրության համար։

https://www.facebook.com/profile.php?id=100014394046669

https://www.instagram.com/hayenicosmetics/