ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ԳՏՆԵԼ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՆԴԵՊ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԻՋԻՆԸ. ՏԱԹԵՎԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մոր մասին հազարավոր բանաստեղծություններ և ձոներ են ստեղծվել ախարհի բոլոր լեզուներով: Պոետները չեն դադարել և չեն կշտացել մորը գովերգելուց: Բնությունն ինքը մայր է, որը կարողանում է իր լայնարձակ գրկի մեջ պարուրել մարդկային հոգու մենկությունն ու ջերմացնել իր անզուգական սիրով: ManeHblog.com-ն այս թեմայի շուրջ զրուցել է Ժամը լրատվականի խմբագիր Տաթևիկ Բաղդասարյանի հետ:

-Ողջույն Տաթև. Ինչպիսի՞ն է եղել առաջին զգացողությունը, երբ գրկեցիք Ձեր դստերը:

-Դա 10 տարի առաջ էր… հուզմունք, սեր ու պատասխանատվություն: 10 տարի հետո էլ ոչինչ չի փոխվել: Թերևս պատասխանատվությունն է ավելացել: Եթե նոր ծնված երեխային պետք է ընդամենը հետևել, որ սոված չլինի, քունը լիարժեք լինի ու էլի մանր-մունր, բայց հաճելի հոգսեր, ապա այժմ` ամեն ինչ շատ ավելի բարդ է:

15317855_545379995656099_5414730516465710813_n

-Դստեր ծնունդից հետո ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:

-Փոխվեց ամեն ինչ: Կյանքում ամեն ինչ` նույնիսկ մի քանի վայրկյանով տնից դուրս գալը սկսեց պայմանավորվել միայն նրանով: Մանավանդ, որ  աշխատող մոր համար դա մեծ փոփոխություն էր:

10487181_335368293323938_1184128770005290635_n

-Մայրության Ձեր բնորոշումը:

-Ինձ համար դա առաջին հերթին սեր է: Իսկ ի՞նչ զգացում է սերը: Կարո՞ղ եք բնորոշել այն:

-Հաճա՞խ եք ստիպված լինում աշխատանքը թողնել փոքրիկի խնամքի կամ այլ խնդիրների հետ կապված հարցերը լուծելու համար:

-Երբ երեխան փոքր էր` բնականաբար ավելի հաճախ էի ստիպված լինում աշխատանքից բացակայել, մանավանդ, երբ հիվանդ էր լինում: Հիմա արդեն 10 տարեկան է, միանգամայն ինքնուրույն մարդ: Բացի այդ` մայրս միշտ կողքիս է: Աղջկաս ծնվելու առաջին իսկ օրից նա իմ թիկունքն է և շտապօգնությունը:

11148357_365406393653461_8153953180518148633_o

-Եթե այնպես լինի, որ ստիպված լինենք թողնել աշխատանքը, արդյո՞ք դժվար կլինի այդպիսի որոշում կայացնելը, թե հեշտությամբ կկարողանաք հրաժարվել հեռուստասետությունից:

– Նախ` հեռուստատեսությունը մոգական է, երբ տանը նստած նայում ես էկրանին, իսկ իրականում դա աշխատանք է և ծանր, ամենօրյա աշխատանք: Ես մեծ հաճույքով կմնայի տանն ու կզբաղվեի երեխայիս դաստիարակությամբ, գուցե ևս մեկ բալիկ ունենայի, եթե իմ ընտանիքն աշխատավարձիս կարիքը չունենար:

942835_131919587002144_1219813786_n

-Ո՞րն է Ձեր բարեմաղթանքը հայ մայրերին:

-Մաղթում եմ գտնել երեխայի հանդեպ հոգատարության և անտարբերության ոսկե միջինը:

Զրուցեց Վարդ Գիշյանը